Հրատապ ենք համարում աշխարհազորի հետ ձեւավորել պահեստազորի ակտիվ ռեզերվ․ «Վերելք» կուսակցություն

Այսօր «Վերելք» կուսակցության նախագահ, պահեստազորի գնդապետ, քաղաքական գիտությունների թեկնածու Ալեքսան Մինասյանը խորհրդակցություն է անցկացրել ուղի անցած աշխարհազորի հետ` պահեստազորի ակտիվ ռեզերվի ձևավորման նպատակով:

Խոհրդակցությունից հետո կուսակցությունը հայտարարություն է տարածել․

«Հարգելի հայրենակիցներ,

Մեր երկիրը նորից հայտնվել է հավանական պատերազմի շեմին: Օգտագործելով հաղթողի հոգեբանորեն արտոնյալ իր կարգավիճակը` թշնամին օր-օրի ավելի է մեծացնում ճնշումը մեր երկրի վրա: Անպատիժ մնալու վստահությամբ նա անցնում է ՀՀ սահմանները` մեզնից պահանջելով նոր տարածքներ ու բնակավայրեր: Նա վստահ է, որ մեր մեջ անդառնալիորեն կոտրվել է իր երկրին պաշտպան լինելու անկոտրում կամքը: Անհրաժեշտ է և´ նրանց, և´ աշխարհին ապացուցել հակառակը:

Դրա համար հրատապ ենք համարում աշխարհազորի հետ ձևավորել պահեստազորի ակտիվ ռեզերվ: Դա կլինի իրական օգնություն մեր բանակին հայրենիքի պաշտպանությունն արդյունավետ դարձնելու համար:

Այն քաղաքացիներն, ովքեր ունեն այդ գործին նվիրվելու ուժ և ցանկություն, կարող են ցուցակագրվել մեզ մոտ: Դա անհրաժեշտ է մեզ, որպեսզի կարողանանք կամավորներին խմբավորել ըստ մասնագիտությունների և կազմակերպել կարճ ուսումնական դասընթաց», նշված է «Վերելք» կուսակցության տարածած հայտարարությունում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հանրապետական մաղթանք և այց Սարդարապատի հուշահամալիր Հանրապետության տոնի առիթով

Հաջորդը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում Ադրբեջանին ազատ արձակել հայ զինվորականներին

Առնչվող նյութեր
Դիտել

«Խոսրովի անտառում» ֆոտոթակարդները նկարահանել են կովկասյան ընձառյուծի

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում արգելոցի…
Դիտել

Արարատ Միրզոյանը մեկնում է Բրյուսել. նախատեսված է հանդիպում ՆԱՏՕ֊ի գլխավոր քարտուղարի հետ

Հունվարի 23֊25֊ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում։ Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեում…
Դիտել

Արցախում ռուս խաղաղապահները շարունակում են վերահսկել հրդադարի ռեժիմը

Ռուս խաղաղապահները շարունակում են իրականացնել իրենց պատասխանատվության գոտում գտնվող կողմերի սահմանազատման գծում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիտորինգ, ինչպես նաև…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share