Ղազախստանի նախագահը օպերատիվ շտաբի նիստ է անցկացրել

Նուր-Սուլթանում ՀԱՊԿ ստորաբաժանումների կողմից անվտանգության գործառույթների կատարումը հնարավորություն է տվել Ղազախստանի իրավապահ մարմինների ուժերի մի մասը օգտագործել Ալմաթիյում հակաահաբեկչական գործողությունների համար։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը՝ պետության ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի գլխավորությամբ օպերատիվ շտաբի նիստից հետո։

ՏԱՍՍ-ը փոխանցում է, որ Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության տվյալներով՝ Տոկաևը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել Ալմաթի քաղաքի և ահաբեկչական հարձակումներից տուժած այլ շրջանների վարչական, սոցիալական և կոմունալ օբյեկտների, ենթակառուցվածքների վերականգնմանը։

«Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կոնկրետ հանձնարարականներ է տվել՝ ապահովելու ներգրավված գերատեսչությունների համակարգված և արդյունավետ աշխատանքը՝ երկրի քաղաքացիների շահերից ելնելով իրավիճակը կայունացնելու համար»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նազարբաևը Նուր-Սուլթանում է և կապ է պահպանում Տոկաևի հետ. ՏԱՍՍ

Հաջորդը

Օդի ջերմաստիճանը հունվարի 11-ի գիշերը կբարձրանա

Առնչվող նյութեր
Դիտել

«Մեր խաղաղապահների նկատմամբ այդպիսի վերաբերմունքը ընդունելի չէ». Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ասուլիսում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Հիշեցնենք, վարչապետ Փաշինյանն…
Դիտել

Արարատ Միրզոյանը և Զբիգնև Ռաուն քննարկել են իրավիճակը Ղազախստանում

Հունվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ։ Արարատ Միրզոյանը…
Դիտել

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետի հետ

Պաշտոնական այցով Վրաստանի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա…
Դիտել

Արցախում հանգիստ է եղել

Ռուսաստանի խաղաղապահները շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում: 27 դիտակետերում ռուս խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում են իրականացնում: Արցախում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share