Ճանապարհները պետք է լինեն այն երկրների սուվերենության ներքո՝ որոնցով անցնում են․ Արարատ Միրզոյան

Այն, ինչ կա Հայաստան-Ադրբեջան բանակցային սեղանին, բավական հրապարակային ու թափանցիկ է; Այս մասին ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Ըստ նրա՝ մի քանի ուղղություններով արդեն կա որոշակի առաջընթաց։ ԱԳ նախարարի խոսքով սահմանազատման ու սահմանագծման հարցերի ուղղությամբ արդեն որոշակի առաջընթաց կա։

«Տեղյակ եք, որ երեկ փոխվարչապետերն ու նրանց գլխավորած հանձնաժողովները հանդիպել են միմյանց Հայաստան-Ադրբեջան սահմանին։ Առաջին հանդիպումն աշխատանքային և մեթոդական հարցերի վերաբերյալ է եղել։ Եվ կա արդեն պայմանավորվածություն՝ կազմակերպել մյուս հանդիպումը Մոսկվայում։ Մեկ այլ ուղղությունը տրանսպորտային ենթակառուցվածքների բացման մասին է։ Եվ այստեղ ևս որոշակի պատկերացնումներ ու համընկնումներ կան։

Կարող եմ վերահաստատել, որ բոլոր բացվելիք ճանապարհները պետք է լինեն այն երկրների սուվերենության ներքո և օրենսդրություններով, որոնցով անցնում են։ Ես կարող եմ ասել, որ այս առումով լավատես եմ։ Անշուշտ, ավելորդ չեն համարում նշել, որ «Զանգեզուրի միջանցքը» այն տրամաբանությամբ, որով շրջանառվում էր 1-1,5 տարի շարունակ, և որը ադրբեջանական կողմը փորձում է ներկայացնել, մեզ համար այդ տրամաբանությունն անընդունելի է։ Եվ կարծես թե կա համընդհանուր ընկալում, որ այդպես չի լինելու։ Բացվելու են տնտեսական ուղիները, բայց այն մեխանիզմներով ու պարամետրերով, որոնք մեզ համար ընդունելի են»,- նշեց Միրզոյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պետք է առանձնապես չխանգարենք, որ մինչև քոք մաշեն. Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

«Ռոման»՝ Կոնֆերենցիաների լիգայի հաղթող

Առնչվող նյութեր
Դիտել

Սուրեն Պապիկյանն այցելել է առաջնագիծ

Ապրիլի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերում։ Առաջնագծի բարձրադիր…
Դիտել

Հայկական կողմը պետք է հետեւողական լինի. թուրքագետ Անահիտ Վեզիրյան

Մոսկվայում կայացած Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացների հանդիպման ակնկալիքների մասին դեռ վաղ է խոսել: Այս մասին «Ազդագիր»-ին տված հարցազրույցում…
Դիտել

Հրամայական է ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը․ Արմեն Պապիկյան

Փետրվարի 9-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում հանգամանորեն անդրադարձել է 2022թ.…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share