Մահվան ելքով վրաերթ Երևանի Սեբաստիա փողոցում. հարուցվել է քրեական գործ

2021թ. հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57 և 29 տարեկան երկու հետիոտնի, որի հետևանքով վերջիններս տեղում մահացել են, իսկ նշված ավտոմեքենայի վարորդը, ավտոմեքենան թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում, դիմել է փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և 244-րդ հոդվածի 1-ին մասով:

Ժամեր անց նշված ավտոմեքենայի՝ 1992թ. ծնված վարորդը ներկայացել է իրավապահներին և տվել ինքնախոստովանական ցուցմունք:

Երիտասարդը ձերբակալվել է՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու կասկածանքով։

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ, նշանակվել մահացածների դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ պատահարի բոլոր հանգամանքները պարզելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքները ստուգելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հունվարի 1-ից սկսած ծնված ամեն երրորդ և հաջորդ երեխան կստանա ամսական 50 հազար դրամ աջակցություն

Հաջորդը

Առողջապահության նախարարությունն առաջարկել է դպրոցական արձակուրդները երկարացնել ևս 1 շաբաթով

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը «Եվրատեսիլում» կներկայացնի երգչուհի Բրյունետը

Հայաստանն այս տարի «Եվրատեսիլում» կներկայացնի երգչուհի Բրյունետը: Որոշումը կայացվել է Հանրային հեռուստաընկերության անցկացրած ներքին ընտրության արդյունքում: Այս մասին…
Դիտել

ՊԵԿ-ում տեղի է ունեցել ոչ ֆորմալ տնտեսության գնահատման զեկույցի շնորհանդեսը

ՊԵԿ-ում ամփոփվել են «ՀՀ հարկային վարչարարության աջակցության» ծրագրի արդյունքները: Ներկա են եղել ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՀՀ-ում…
Դիտել

Գորիսի համայնքապետարանի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share