Մանուել Պետրոսյանը՝ շախմատի Հայաստանի չեմպիոն

Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը իր կարիերայում առաջին անգամ նվաճել է շախմատի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը՝ 11 տուրից հետո 8 միավորով միանձնյա գլխավորելով Հայաստանի տղամարդկանց 82-րդ առաջնության մրցաշարային աղյուսակը:

Վերջին՝ 11-րդ տուրում Պետրոսյանը հաղթանակ է տարել Արման Միքայելյանի նկատմամբ: Այս առաջնությունում երիտասարդ գրոսմայստերն ընդհանուր առմամբ տարել է 6 հաղթանակ, 4 պարտիա ավարտել է ոչ-ոքի և կրել միայն մեկ պարտություն:

Վաստակած 7,5 միավորով առաջնության արծաթե մեդալակիր է դարձել Հայկ Մարտիրոսյանը: Նա միայն լրացուցիչ գործակիցներով է գերազանցել նույնքան միավոր վաստակած Շանթ Սարգսյանին, որը, պարտության մատնելով Տիգրան Պետրոսյանին, դարձել է բրոնզե մեդալակիր:

6,5 միավորով 4-րդ հորիզոնականը զբաղեցրել է Սամվել Տեր-Սահակյանը. նա վերջին տուրում ոչ-ոքի է խաղացել Տիգրան Հարությունյանի հետ:

Հայաստանի՝ նախորդ տարվա չեմպիոն Հովհաննես Գաբուզյանն էլ 5-րդ հորիզոնականն է զբաղեցրել վաստակած 6 միավորով: Վերջին տուրում նա պետք է մրցեր Զավեն Անդրիասյանի հետ. մրցախաղը չի կայացել, և հաղթանակը շնորհվել է Գաբուզյանին: Անդրիասյանը քովիդով էր հիվանդացել. 6-րդ տուրից հետո նա դադարեցրել էր ելույթներն առաջնությունում:

Ավելի վաղ ավարտվել էր նաև շախմատի կանանց 77-րդ առաջնությունը։ Չեմպիոնի կոչումը նվաճել էր Մարիամ Մկրտչյանը: Արծաթե մեդալակիր էր դարձել Սուսաննա Գաբոյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել էր Մարիա Գևորգյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հաջորդը

Եղանակը հունվարի 25-ի գիշերը կտաքանա ևս 3-5 աստիճանով

Առնչվող նյութեր
Դիտել

Պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի նախընտրական այս շրջանում մեր ժողովուրդը չկանգնի նոր պառակտումների և եղբայրատյացության դրսևորումների առջև․ Գարեգին Բ

Մայիսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ…
Դիտել

Մենք հիանալի վստահելի հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ, հիմնված փոխադարձ հարգանքի վրա. Դմիտրի Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի  անձնական դերը ղարաբաղյան պատերազմի դադարեցման գործում պարտավոր են հիշել բոլորը, այս մասին հայտարարել է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share