Մանուել Պետրոսյանը՝ շախմատի Հայաստանի չեմպիոն

Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը իր կարիերայում առաջին անգամ նվաճել է շախմատի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը՝ 11 տուրից հետո 8 միավորով միանձնյա գլխավորելով Հայաստանի տղամարդկանց 82-րդ առաջնության մրցաշարային աղյուսակը:

Վերջին՝ 11-րդ տուրում Պետրոսյանը հաղթանակ է տարել Արման Միքայելյանի նկատմամբ: Այս առաջնությունում երիտասարդ գրոսմայստերն ընդհանուր առմամբ տարել է 6 հաղթանակ, 4 պարտիա ավարտել է ոչ-ոքի և կրել միայն մեկ պարտություն:

Վաստակած 7,5 միավորով առաջնության արծաթե մեդալակիր է դարձել Հայկ Մարտիրոսյանը: Նա միայն լրացուցիչ գործակիցներով է գերազանցել նույնքան միավոր վաստակած Շանթ Սարգսյանին, որը, պարտության մատնելով Տիգրան Պետրոսյանին, դարձել է բրոնզե մեդալակիր:

6,5 միավորով 4-րդ հորիզոնականը զբաղեցրել է Սամվել Տեր-Սահակյանը. նա վերջին տուրում ոչ-ոքի է խաղացել Տիգրան Հարությունյանի հետ:

Հայաստանի՝ նախորդ տարվա չեմպիոն Հովհաննես Գաբուզյանն էլ 5-րդ հորիզոնականն է զբաղեցրել վաստակած 6 միավորով: Վերջին տուրում նա պետք է մրցեր Զավեն Անդրիասյանի հետ. մրցախաղը չի կայացել, և հաղթանակը շնորհվել է Գաբուզյանին: Անդրիասյանը քովիդով էր հիվանդացել. 6-րդ տուրից հետո նա դադարեցրել էր ելույթներն առաջնությունում:

Ավելի վաղ ավարտվել էր նաև շախմատի կանանց 77-րդ առաջնությունը։ Չեմպիոնի կոչումը նվաճել էր Մարիամ Մկրտչյանը: Արծաթե մեդալակիր էր դարձել Սուսաննա Գաբոյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել էր Մարիա Գևորգյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հաջորդը

Եղանակը հունվարի 25-ի գիշերը կտաքանա ևս 3-5 աստիճանով

Առնչվող նյութեր
Դիտել

Բացահայտվել են մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների դեպքեր

ՀՀ ԱԱԾ Տավուշի մարզային վարչությունում նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ 2011-2017 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության…
Դիտել

Կոռուպցիայի՝ մեր երկրին հասցված վնասը պետք է վերականգնվի. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե և ներկա գտնվել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման…
Դիտել

ԵԱՀԿ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մարտական գործողությունների սրացումը պետք է անհապաղ դադարեցվի։ Այս մասին հայտարարաություն է տարածել ԵԱՀԿ գործող նախագահ,…
Դիտել

ԱՄՆ–ը դեմ կլինի Հայաստանի սահմանների փոփոխությանը. Ջեքի Սփիեր

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեքի Սփիերը` մեկնաբանելով հայ–ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունները հայտարարել է, որ ԱՄՆ–ը դեմ կլինի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share