Մասնակի փլուզում «Սուրմալու» առևտրի կենտրոնում (թարմացված)

Սեպտեմբերի 21-ին, ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի խոսնակը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

ԱԻՆ մամուլի խոսնակը տեղեկացրել է նաև, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի շենքի փլուզման պատճառով 3 տուժածները հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ։ Ներկա պահին հետազոտվում են, նախնական տվյալներով առողջական վիճակները գնահատվել է բավարար։

Իսկ առողջապահության նախարարությունն էլ տեղեկացրել է, որ «Սուրմալու»-ում կիսաքանդ պատի փլուզման հետևանքով երեք տուժածներից երկուսը շտապօգնության մեքենայով, իսկ երրորդը անձնական տրանսպորտով դիմել են բժշկական կենտրոններից մեկը։

Նրանք նախնական բուժզննության փուլում են, ունեն սալջարդեր ու քերծվածքներ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պաշտպանի աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն

Հաջորդը

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարչի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Շրջակա միջավայրի նախարարությունն անդրադարձել է Երևանյան լճի աղտոտվածության ահազանգին

«Սոցիալական ցանցերում բնապահպանների և քաղաքացիների կողմից Երևանյան լճի աղտոտվածության շուրջ ահազանգի վերաբերյալ ցանկանում ենք հայտնել, որ Շրջակա միջավայրի…
Դիտել

Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հանդիպման ժամկետների վերաբերյալ առայժմ չկան հստակ պայմանավորվածություններ. Դմիտրի Պեսկով

«ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին, հաղորդում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share