Մարդ-արջ առճակատման հիմնախնդիրները Հայաստանում. քննարկում ՇՄ նախարարությունում

Մարդ-արջ առճակատման հիմնախնդիրները Հայաստանում. քննարկում Շրջակա միջավայրի նախարարությունում

Մարդ-վայրի կենդանիներ կոնֆլիկտի համատեքստում այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ վերջին շրջանում գորշ արջերի առնաձնյակների վարքի ուսումնասիրությունների և բնակիչներին ու նրանց տնտեսություններին սպառնացող վտանգները մեղմելու եղանակների հարցերի շուրջ։

Քննարկմանը մասնակցել են ներկայացուցիչներ շահագրգիռ գերատսչություններից և ոլորտում գործունեություն ծավալող միջազգային կազմակերպություններից։

Ողջունելով գործընկերներին Շրջակա միջավայրի նախարարությունում՝ նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը արձանագրել է, որ թեև բնապահպանական տեսանկյունից գոհացնող արդյունք է կենսաբազմազանության վերականգնումը և կենդանատեսակի քանակի աճը, սակայն այս դեպքում խնդիրը նաև այլ մտահոգիչ կողմեր ունի, որոնք պակաս կարևոր չեն։

«Գորշ արջերի հարձակումների խնդիրը արդեն երկար ժամանակ է գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության համապատասխան մասնագետների ուշադրության կենտրոնում, կատարվում են կենդանիների վարքի ուսումնասիրություններ, տնտեսություններին հասցված վնասի հաշվարկներ, ուսումնասիրվում է նաև խնդրի լուծման միջազգային փորձը։ Այս հարցի շուրջ լուծումը պետք է լինի համալիր և բնապահպանական ու սոցիալական շահերն իրար չստորադասող»,-նշել է նախարարի տեղակալը և խնդրել գործընկերներին առավել ակտիվորեն ներգրավվել գործընթացի մեջ՝ համատեղ ուժերով խնդրին լուծումներ տալու նպատակով։

Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետի տեղակալ Արփինե Փանոյանը գործընկերներին է ներկայացրել վերջին տարիներին գրանցված հարձակումների վերաբերյալ ամփոփ թվային տվյալներ՝ հարձակումների արեալներ, ժամանակահատված, հասցված վնասի չափ։

Արփինե Փանոյանը տեղեկացրել է նաև, որ Շրջակա միջավայրի նախարարությունը մտադիր է ձևավորել «Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ»-ի հիմնահարցերով զբաղվող աշխատանքային խումբ, որում կներգրավվեն խնդրով շահագրգիռ բոլոր անձինք, գերատեսչություններն ու կազմակերպությունները։ Աշխատանքային խմբի գործառույթներից մեկն էլ կլինի մարդ-գորշ արջ հակամարտությանը լուծումներ գտնելը։

Նախարարի տեղակալը հանձնարարել է աշխատանքային խմբի ձևավորման գործընթացը որքան հնարավոր է շուտ մեկնարկել։

Քննարկման մասնակիցների կողմից ներկայացվել են խնդրին լուծումներ տալու իրենց մոտեցումներն ու դիտարկումները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արգելավայրում արձանագրվել են հայկական մուֆլոններ և բեզոարյան այծեր միասին մեկ վայրում

Հաջորդը

ՀՀ ԶՈՒ ավիացիան 30 տարեկան է

Առնչվող նյութեր
Դիտել

Մրցույթ «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամում մաթեմատիկայի ուսուցչի թափուր տեղի համար

Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Տավուշի մարզի «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի մաթեմատիկայի /հանրահաշիվ, երկրաչափություն, ինֆորմատիկա/ (20 դասաժամ)…
Դիտել

Արմեն Գրիգորյանը Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել է անվտանգային հարաբերություններին առնչվող հարցեր

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Զրուցակիցները…
Դիտել

Թմրանյութեր, թռչող սարք, հեռախոսներ. ԱՆ-ն ներկայացրել է քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված արգելված իրերի հաշվետու զեկույցը

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ, անվտանգության և պահպանության բաժինների ծառայողները քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերել և կանխել են արգելված իրերի,…
Դիտել

Սեւանում այսօրվանից գործելու են հանրային լողափերը

Քաղաքացիների ջրափնյա հանգիստը կազմակերպելու նպատակով հուլիսի 10-ից կսկսեն գործել «Սևան» ազգային պարկի երեք հանրային լողափերը, որտեղ մուտքը ազատ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share