Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, մարմնամարզության աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչում է։

Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող առանձին վարժությունների աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Դավթյանը առաջին տեղով է հաղթահարել հենացատկի որակավորումը՝ վաստակելով 14.949 միավոր և դուրս գալով եզրափակիչ։

Հիշեցնենք՝ Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ եզրափակչի ուղեգիր էին նվաճել նաև Գագիկ Խաչիկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը։

Երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը հաղթահարել էր նժույգթափեր վարժության որակավորման փուլը՝ վաստակելով 15.000 միավոր և երրորդ տեղով դուրս գալով եզրափակիչ: Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը հաջող էին հանդես եկել օղակների վրա վարժությունում՝ վաստակելով համապատասխանաբար 14.533 և 14.500 միավոր: Ավետիսյանը 5-րդ, իսկ Դավթյանը 6-րդ տեղով էր դուրս եկել եզրափակիչ:

Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է աշնանը Բելգիայում անցկացվելիք աշխարհի առաջնության համար, որի ընթացքում կխաղարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Standard and Poor’s»-ը վերահաստատել է Հայաստանի սուվերեն «B+» վարկանիշը

Հաջորդը

Լաչինի ապաշրջափակման հետ կապված լուրերը կեղծ են. ԱՀ ՆԳՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Պետք է փորձենք առավելագույնը քաղել այդ հանդիպումներից․ Ռաֆայել Նազարյան

ՀՖՖ-ն տեղեկացնում է, որ Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը մեկնաբանել է Մ-21 Եվրո-2025-ի որակավորման փուլի վիճակահանության…
Դիտել

Հայկ Մարտիրոսյանը՝ կայծակնային շախմատի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը բրոնզե մեդալ է նվաճել Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված կայծակնային շախմատի (բլից) աշխարհի առաջնությունում: Առաջնության 21…
Դիտել

Հրանտ-Լեոն Ռանոսը պայմանագիր է կնքել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ

Մյունխենի «Բավարիայի» երիտասարդական թիմի և Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը պայմանագիր է կնքել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ, հայտնում է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share