Մարսելում շենքի պայթյունից հետո փլատակներից 2 հոգու մարմին է հայտնաբերվել

Ֆրանսիայի հարավում գտնվող Մարսել քաղաքում 4-հարկանի բազմաբնակարան շենքը գետնին է հավասարվել պայթյունի հետևանքով: Շենքի փլատակներից 2 հոգու մարմին է հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:

Ըստ տեղի իշխանությունների՝ 6 մարդ դեռ անհետ կորած է: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի գիշերը, տեղի ժամանակով ժամը 00:49-ին: Պայթյունի հստակ պատճառն առայժմ հայտնի չէ, սակայն քննիչները չեն բացառում գազի արտահոսքը:

Հարևան շենքերից 5 մարդ թեթև վնասվածքներ է ստացել, շուրջ 200 մարդ տարհանվել է: Հարևան շենքերից երկուսը մի քանի ժամ անց մասնակի փլուզվել են՝ առանց լրացուցիչ վնասվածքներ հասցնելու:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է 100 հրշեջ: Հրդեհը շարունակվել է ամբողջ կիրակի օրվա ընթացքում՝ դժվարացնելով փրկարարների աշխատանքը:

Տարհանված մարդկանց տեղավորելու համար իրենց դռներն են բացել տեղի մարզադահլիճը և երկու դպրոց:

Ապրիլի 9-ին դեպքի վայր է այցելել Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը:

Մարսելի փոխքաղաքապետ Յանիկ Օհանեսյանը լրագրողներին հայտնել է, որ մի քանի ականատես հաղորդել է «գազի կասկածելի հոտի մասին»: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան

Հաջորդը

ԱԳՆ հայտարարություն Մարաղայում հայերի կոտորածի 31-րդ տարելիցի կապակցությամբ

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Երևան և Լիոն քաղաքների միջև դեռևս 1992թ. սկիզբ առնող հարաբերությունները գործնական նոր փուլ կտեղափոխվեն: Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ…
Դիտել

Միջազգային իրավունքը թույլ պետությունների գործիքն է, իսկ քաղաքական սակարկությունը ուժեղների. Արտաշես Խալաթյան

Պետք է միշտ հիշել, որ միջազգային իրավունքը թույլ պետությունների գործիքն է, իսկ քաղաքական սակարկությունը ուժեղների։ Այս մասին «Ֆեյսբուքի»…
Դիտել

«Գործակցության շատ լավ փորձ և ավելի մեծ ներուժ ունենք». Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հնդկաստանի նորանշանակ դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Նիլակշի Սահա…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share