Մենք չենք ուզում կոնֆլիկտի նոր օջախ ստեղծել․ Նիկոլ Փաշինյան

Բոլոր դեպքերում կդիտարկենք, եթե այդպիսի պաշտոնական գործընթաց լինի։ Առցանց ասուլիսի ժամանակ անդրադառնալով հարցին, որ Ադրբեջանը ԵԱՏՄ-ում կարող է դիտորդի կարգավիճակ ստանալ, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեզ համար դա պրոցես է, որի նկատմամբ վերաբերմունքը կակխված կլինի մեր խոսակցությունից։ Եթե մեր միջև խոսակցությունը բնական զարգացում և շարունակություն է ունենալու, և մենք տեսնելու ենք հարաբերությունների ընդհանուր կարգավորման հեռանկարը, դա թեմա է, որը մենք լրջորեն կդիտարկենք։ Այսինքն՝ բոլոր դեպքերում կդիտարկենք, եթե այդպիսի պաշտոնական գործընթաց լինի, և Ադրբեջանը նման ցանկություն հայտնի։

Բայց մեր դիրքորոշումը կախված կլինի այն պրոցեսից, այն խոսակցության շարունակության վեկտորից, ուղղությունից, ընթացքից, որի մասին ես ասում եմ։ Եթե մենք տեսնենք, որ դա մի քայլ է, որը նպաստելու է մեր օրակարգին, այն է՝ Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացել, բնականաբար, Արցախի հարցի կարգավորման հեռանկարը, կոմպրոմիսների հնարավորությունը, այսինքն՝ դա ընդհանուր համատեքստում պետք է լինի, եթե մենք մյուս կետերով գնում ենք առաջ, անտրամաբանական կլինի, որ մենք կոնֆլիկտի նոր օջախ ստեղծենք»,- նշել է Փաշինյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գերեվարված ադրբեջանցիները վերադարձնելու դիմաց որևէ բան չենք ուզել. Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

Մենք, իհարկե, խաղաղության պայմանագրի բանակցությունների մեկնարկով շահագրգռված ենք․ Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Քննարկվել է «Ջրվեժ քաղաքային պարկի» ապագա կառուցվածքն ու ձևավորումը

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի և «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արա Հակոբյանի գլխավորությամբ հանդիպում է…
Դիտել

ՀՀ նախագահն ընդունել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների խմբին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված թիվ N հրաձգային վաշտի զինծառայողների ծնողների խմբին:…
Դիտել

Այս ցեղասպանությունը մենք երբեք չպետք է մոռանանք. շվեյցարացի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Այս ցեղասպանությունը մենք երբեք չպետք է մոռանանք, շվեյցարացին եւս չպետք է մոռանա. այս մասին նշել են Շվեյցարիայի Համադաշնության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share