Մեր հնարավոր տապալումը նոր ճակատ է ձևավորելու ընդդեմ Հայաստանի․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը պարզապես փորձում է դեպի Հայաստան իր արշավանքից առաջ ճանապարհից հեռացնել իր գլխավոր խոչընդոտը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության  անդամ Տիգրան Աբրահամյանը։

«Ով Արցախում տեղի ունեցող վտանգավոր իրադարձությունները դիտարկում է բացառապես արցախցիների խնդիր և Հայաստանի դերն ու անելիքը չի տեսնում, վաղը նույն կերպ վարվելու է ադրբեջանցիների՝ ՀՀ ցանկացած մարզի նկատմամբ շրջափակման կամ հարձակման պարագայում։

Ադրբեջանը պարզապես փորձում է դեպի Հայաստան իր արշավանքից առաջ ճանապարհից հեռացնել իր գլխավոր «խոչընդոտը»՝ Արցախը, որն իր դիմադրության պոտենցյալով խրվել է Ադրբեջանի կոկորդում։

Այս պահին մարտը՝ դրա ուղղակի կամ անուղղակի իմաստով, Արցախում է և մեր հնարավոր տապալումը ոչ միայն վտանգելու է մեր արյունակիցների անվտանգությունը, այլ նոր ճակատ է ձևավորելու ընդդեմ Հայաստանի»,- գրել է Աբրահամյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պացիենտների կյանքին վտանգ է սպառնում․ Ավանեսյան

Հաջորդը

Արցախի ԱԺ-ն դիմում է ՄԱԿ-ին՝ Շրջակա միջավայրի ծրագրի շրջանակում մոնիտորինգային խումբ գործուղել Արցախ

Առնչվող նյութեր
Դիտել

Վարանդայում հայտնաբերվել է եւս մեկ աճյուն

Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնումների արդյունքում, Վարանդա-Հադրութ-Արա լեռ խաչմերուկի (9կմ) հարակից տարածքից հայտնաբերվել…
Դիտել

Քաղաքացիների եկամուտների հայտարարագրման նախագիծը կառավարությունը համարել է անհետաձգելի և ուղարկել ԱԺ

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ կառավարությունը իր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share