Մեքենայում զենք, զինամթերք կամ ռազմամթերք չի եղել. ԱՀ պետնախարար

Այսօր ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական դիվերսիոն խումբը ներ է թափանցել Արցախի Հանրապետության տարածք և զինված հարձակում գործել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի ուղղությամբ, որի հետևանքով ոստիկանության 3 ծառայող զոհվել է, մեկը ծանր վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց ու գտնվում է բժիշկների վերահսկողության տակ։

Ադրբեջանը շտապել է կեղծ տեղեկություն տարածել այն մասին, որ իբր իրենց կողմից վնասազերծվել է Հայաստանի Հանրապետությունից Արցախ զենք տեղափոխող մեքենան։ Սա բացահայտ սուտ է և միջազգային հանրությանը մոլորեցնելու, խաբելու, իրականությունը կեղծելու հերթական փորձ։

Ոստիկանության ծառայողները երթևեկում էին մարդատար մեքենայով՝ Արցախի կողմից դեպի մեր ոստիկանական կետը, մեքենայում զենք, զինամթերք կամ ռազմամթերք չի եղել՝ ընդհանրապես։

Տեղի ունեցած դեպքի հանգամանքների վերաբերյալ Արցախի Հանրապետության իրավասու մարմինները ունեն անհերքելի ապացույցներ, տեսագրություններ ու լուսանկարներ, որոնք ամենակարճ ժամկետում մեր արտաքին գործերի նախարարության միջոցով կներկայացվեն միջազգային լսարանին։

Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերը ակտիվություն են ցուցաբերել շփման գծի տարբեր ուղղություններով, թիրախավորել են մեր բնակավայրերի անվտանգությունն ապահովելու նպատակով տեղադրված տեսախցիկները, վնասել կամ ոչնչացրել դրանք։

ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մանրամասներ Արցախում տեղի ունեցած դիվերսիոն հարձակումից. կա երեք զոհ

Հաջորդը

Ադրբեջանական կողմը ևս ունեցել է զոհեր ու վիրավորներ

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի ՄՄՀ հայտարարությունն՝ ուղղված ՀՀ և արտերկրի բուհերին

Արցախի Հանրապետության/Լեռնային Ղարաբաղի Հանրապետության/ Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ռեկտոր, Բնության և հասարակության սլավոնական ակադեմիայի պատվավոր դոկտոր,Վիեննայի միջազգային համալսարանի…
Դիտել

«Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունները չեն մասնակցի Երևանի ավագանու առաջին նիստին

Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» և Հայկ Մարությանի` «Ազգային առաջընթաց» խմբակցությունները չեն մասնակցի վաղը կայանալիք Երևանի ավագանու առաջին…
Դիտել

Տաթև-«Սատանի կամուրջ» ավտոճանապարհին 100 մեքենա է արգելափակված

Դեկտեմբերի 7-ին, ժամը 11։35-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-«Սատանի կամուրջ» ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան ընդունել…
Դիտել

Մենք մեր երեխաներին պետք է խաղաղ երկիր թողնենք՝ որպես ժառանգություն. Ալեն Սիմոնյան

«Մենք մեր երեխաներին պետք է խաղաղ երկիր թողնենք», – լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share