Միրզոյանը Նորվեգիայի ԱԳ նախարարին է ներկայացրել խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքի մանրամասները

Հայաստանի և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարների քննարկման առանցքում եղել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները: Այս մասին հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նորվեգիայի իր գործընկերոջ՝ Աննիկեն Հյութֆիլդտի հետ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Գործընկերոջս եմ ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքի մանրամասները, ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մեր դիրքորոշումը:

Քննարկել ենք ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո ստեղծված իրավիճակը: Գնահատում ենք Նորվեգիայի հասցեական դիրքորոշումը՝ հաջակցություն Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքիշխանության, ինչպես նաև Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ ռազմագերիների արտադատական սպանությունների խնդրի շուրջ:

Այս համատեքստում լիահույս ենք, որ Նորվեգիան, որպես ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկ, կշարունակի հավատարիմ մնալ իր որդեգրած դիրքորոշմանը»,- ասաց Միրզոյանը:

Ադրբեջանի կողմից նոր ագրեսիաների կանխարգելման համատեքստում Միրզոյանը շեշտել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը և այս հարցում միջազգային գործընկերների, այդ թվում՝ Նորվեգիայի աջակցությունը:

«Վերահաստատել եմ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ԶՈՒ դուրսբերման, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների հայրենադարձման և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման հրամայականը՝ վերստին  ընդգծելով ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրների լուծման անընդունելիությունը»,- տեղեկացրեց Միրզոյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայկական կողմն ակնկալում է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը փաստահավաք մաս կունենա․ Արարատ Միրզոյան

Հաջորդը

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին մեղադրում է Մակրոնին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ հնգակողմ հանդիպմանը հետևած հայտարարությանը, որը տարածել էր Ելիսեյան…
Դիտել

Տեսնում ենք, որ համոզիչ հաղթանակ է տարել Փաշինյանի կուսակցությունը․ Պեսկով

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում տեսնում են ընտրություններում Նիկոլ Փաշինյանի կուսակցության համոզիչ հաղթանակը եւ հայ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share