«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի վրա կրակած 17-ամյա պատանին հայտնաբերվել է

Մայիսի 3-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Բաբաջանյան փողոցի կրթահամալիրի պատուհանին կրակոցի հետքեր կան:

Մեկնել է ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ապրիլի 15-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը օդաճնշիչ ատրճանակով դիտավորությամբ վնասել է կրթահամալիրի պատուհանների ապակիները՝ պատճառելով 200 000 դրամի վնաս:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Բաբաջանյան փողոցի 17-ամյա բնակիչը: Նա մայիսի 4-ին հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օդաճնշիչ ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

 «Երիտասարդական պալատ»-ին վարձակալությամբ հանձնված հողամասն օտարվել է 4.4 միլիարդ դրամով պակաս

Հաջորդը

Հայ-ադրբեջանական գործընթացը Բլինքենի համար ունի կարիերայի ապագայի որոշակի արժեք․ Հակոբ Բադալյան

Առնչվող նյութեր
Դիտել

Հակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել. ՊՆ

Օգոստոսի 14-ին` ժամը 19։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական…
Դիտել

Որոշում է ընդունված, որ դատաիրավական համակարգում բարեվարքությունը պետք է ստուգվի. Փաշինյան

Քաղաքական մակարդակում արդեն որոշում է ընդունված, որ դատաիրավական համակարգում բարեվարքությունը պետք է ստուգվի։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում…
Դիտել

Մարտի 1-ի բացահայտումն իշխանությունների օրակարգից դուրս չի եկել․Փաշինյան

Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռևս պատժված չեն։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ…
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը կասկածի տակ է դրել Եվրոպայի խորհրդի անդամ լինելու իր պիտանիությունը․Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դուբլինում մասնակցում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին: Համաժողովին մասնակցում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share