ՄՊՀ նախագահը մեկնել է Փարիզ մասնակցելու ՏՀԶԿ մրցակցության հարցերով համաշխարհային համաժողովին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Ֆրանսիայի մրցակցային մարմնի ղեկավար Բենուա Կյուրեի հրավերով աշխատանքային այցով մեկնել Է Փարիզ։ Այցի շրջանակում տեղի կունենա երկու երկրների մրցակցային մարմինների ղեկավարների երկկողմ հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն համագործակցության զարգացմանն ուղղված երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Հանձնաժողովի նախագահը կմասնակցի նաև դեկտեմբերի 1-ից 2-ը Փարիզում կայանալիք Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով 21-րդ համաշխարհային համաժողովին։

Համաժողովն անցկացվում է «Մրցակցության քաղաքականության նպատակները» խորագրի ներքո, որին մասնակցելու են ՏՀԶԿ (OECD) անդամ և մի շարք այլ երկրների մրցակցային մարմինների ղեկավարներ

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանի ՊՆ-ն խնդրում է ռուս խաղաղապահներին չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը. Մարուքյան

Հաջորդը

Հակառակորդը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի Կաղարծի համայնքում բնակելի տուն է այրվել. տանտերը մահացել է

Նոյեմբերի 3-ին ժամը 21:16-ին Արցախի Մարտունու շրջանային արտակարգ իրավիճակների բաժնում տեղեկություն է ստացվել Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի տարածքում…
Դիտել

Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները սպառնալիք են Հարավային Կովկասի տարածաշրջանում. Մհեր Մարգարյան

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի 77-րդ գլխավոր վեհաժողովի առաջին կոմիտեի ընդհանուր քննարկումներում: Մարգարյանը,…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում,…

Հայտնի է երբ կգումարվի սահմանադրական փոփոխությունների խորհրդի առաջին նիստը

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր տեղեկացրել է, որ սահմանադրական փոփոխությունների խորհրդի առաջին նիստը կգումարվի առաջիկա շաբաթների ընթացքում: «Հիմա…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share