Նախորդ տարիների համեմատ ունենալու ենք ավելի տաք և չոր դեկտեմբեր. Գագիկ Սուրենյան

Հանրապետության ամբողջ տարածքում այս տարի կդիտվի տաք և չոր դեկտեմբեր:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին  ասաց Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ դեկտեմբերին հանրապետության ամբողջ տարածքում օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է կլիմայական նորմայից բարձր՝ 2-3 աստիճանով, իսկ տեղումները՝ նորմայից պակաս:

«Սա նշանակում է, որ  բազմամյա միջին արժեքի համեմատ մենք ունենալու ենք ավելի տաք և չոր դեկտեմբեր: Այս պահի դրությամբ Հանրապետության մեծ մասում՝ բացառությամբ Լոռիի, Տավուշի, Սյունիքի մարզերի, ինչպես նաև Արցախի, որտեղ ջերմաստիճանը նորմայի սահմանում է,  օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 5-ից 8 աստիճանով»,- ասաց Գագիկ Սուրենյանը:

Սուրենյանը հավելեց, որ, դեկտեմբերի  8-ից սկսած, ջերմաստիճանի բարձրացում է կանխատեսվում նաև Լոռիի, Տավուշի , Սյունիքի և Արցախի հատվածներում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՃՏՊ. ամուսիններն ու նրանց 3-ամյա տղան մահացել են

Հաջորդը

Հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկրեր և 2 քարտեզ. ԱԱԾ

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանը մեծապես կարևորում է գործակցության խորացումը Թեհրանի հետ. Հրաչյա Սարգսյան

Երևանը մեծապես կարևորում է գործակցության խորացումը ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանի հետ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի…
Դիտել

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպանին

Ապրիլի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն…
Դիտել

Ակնհայտ է, որ բանակում մեծ փոփոխություններ են իրականացվում․Ալեն Սիմոնյան

Հայաստանի զինված ուժերում մեծ փոփոխություններ են իրականացվում՝ սկսած օրենսդրական նախաձեռնություններից, վերջացրած կադրային փոփոխություններով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share