Նենսի Փելոսին՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի  ժամանակ հայ լրագրողները ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին հարցրին՝ արդյոք ԱՄՆ-ն նպատակ ունի՞ կամ ակնկալում է, որ ՀՀ-ն դուրս գա ռուսական ազդեցության գոտուց և ի՞նչ է դրա դիմաց առաջակում ԱՄՆ-ն Հայաստանին՝ արդյոք պատրա՞ստ է երաշխավորել ՀՀ ինքնիշխան տարածքների անվտանգությունը և ՀՀ Արցախի ժողովրդի անվտանգությունը։ Նենսի Փելոսին հարցը համարեց «համապարփակ» ու առաջարկեց, որ այդ հարցին պատասխանի ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրանկ Փալոնեն, գրում է Aravot.am

Նա հայտարարեց․ «Մենք հասկանում ենք, որ Հայաստանն անվտանգային այդ կազմակերպության մաս է կազմում Ռուսաստանի հետ․ որևէ բան չենք ասում։ Այն, ինչ ասում ենք, այն է, որ ՀՀ անվտանգության հետ կապված խստորեն մտահոգված ենք, և մենք անում ենք այն, ինչ կարող ենք։ Ցանկանում ենք հնարավորինս ավելի աջակից լինել Հայաստանին այդ հարցում։ Մենք պետք է աշխատենք միասին հասկանալու, թե ինչ կարող ենք անել Հայաստանին օգնելու համար՝ առանց Ռուսաստանին վկայակոչելու»։

Այնուամենայնիվ, Նենսի Փելոսին այս հարցի առնչությամբ ցանկացավ հավելում անել, սակայն նրա խոսքը միանգամից և ամբողջությամբ թարգմանել հնարավոր չեղավ։ Նենսի Փելոսին ստիպված ևս մեկ անգամ կրկնեց իր ասելիքը, որի առաջին նախադասությունը լսելուց հետո թարգմանիչն ասաց, որ արդեն հիշեց նրա ասածը։ Նենսի Փելոսին նշեց, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը ժողովրդավար աշխարհում ուրախությամբ է ընդունվել և որ Հայաստանը լավ օրինակ է դեպի ժողովրդավարություն անցման տեսանկյունից։

ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հարցի առնչությամբ էլ ասաց․ «Հայաստանն ինքը պետք է որոշի այլ սուբյեկտների հետ հարաբերությունները։ Հայաստանի տարածքային անվտանգությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը ԱՄՆ համար արժեք է։ Մեր հարաբերություններում այլ երկրների հետ մենք մեր ազդեցությունն օգտագործելով՝ ցույց ենք տալիս, որ հայկական ժողովրդավարությունը և ինքնիշխանությունն առաջնահերթություն են մեզ համար։ Ես սա խոսում եմ իմ անունից, չեմ ասում՝ Հայաստանին՝ ինչ պետք է անեն։ Հետաքրքիր է, որ Հայաստանում հիասթափված են, կտեսնենք՝ ինչ կլինի։ Մի բան հստակ է՝ ցանկանում ենք գործուն աջակցություն ունենալ Հայաստանին»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ–ը դեմ կլինի Հայաստանի սահմանների փոփոխությանը. Ջեքի Սփիեր

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին

Առնչվող նյութեր
Դիտել

Անկարան կարող է ուժեղ ազդեցություն ունենալ տարածաշրջանի հաղորդակցուղիների բացման համար. Կլաար

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը անդրադարձել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ճանապարհներին․…
Դիտել

Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Նախագահը շնորհավորել է դեսպան…
Դիտել

Արցախի ղեկավարությունը պարտավոր էր մինչեւ վերջին վայրկյանը մնալ իր աշխատասենյակում եւ պաշտպանել Արցախի դրոշը եւ զինանշանը. Վահրամ Աթանեսյան

Եթե բանակը չափազանց սուղ հնարավորություններով քսանչորս ժամ դիմադրություն է ցույց տվել եւ թշնամուն ծանրագույն կորուստներ պատճառել, թեեւ կարող…
Դիտել

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է ՀՀ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասեր

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ապրիլի 6-ին այցելել է ՀՀ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասեր, ստուգել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share