Ներդրվելու է պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ․ ՊՆ

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով ներդնել շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ, որն անվանվելու է «Պաշտպան հայրենյաց» ծրագիր: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Նրա խոսքով, ծրագիրը նախատեսում է շարքային և սպայական պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո՝ կառավարության սահմանված կարգով, պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու հանարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի:

«Պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայության ժամկետից շուտ արձակվելիս նրանց համար սահմանելով պատվովճար ստանալու իրավունք: Ի դեպ, պատվովճարի չափը նախատեսվում է սահմանել 5 մլն դրամ, որը տնօրինվում է ազատորեն»,- ասաց նախարարը:

Նախարարի խոսքով՝ պայմանագիր կնքած զինծառայողները ևս ենթակա են լինելու ատեստավորման՝ օրենքով սահմանված կարգով, և դրական արդյունքների դեպքում նրանց համար հաշվարկվելու է իրենց պաշտոնի խմբի համար նախատեսված հավելավճարը:

«Միաժամանակ պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում պայմանագրային զինծառայույթան ժամկետը չի հաշվարկվելու զինծառայողի պարտադիր զինվորական ծառայության ժամկետում և զինծառայողն ուղարկվելու է շարունակելու պարտադիր զինվորական ծառայության չծառայած մասը»,- շեշտեց Սուրեն Պապիկյանը:

Ըստ Սուրեն Պապիկյանի՝ ծրագրի ներդրմամբ նախատեսվում է դադարեցնել ՊՆ-ի կողմից նշված վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության անցնելու «Ես եմ» ծրագիրը, որի շրջանակներում ներկայումս ծառայությունը շարունակում են ընդամենը 2 զինծառայող, որոնց ծառայության 36- ամսյա ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունվարին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մենք վճռական ենք մեր տարածաշրջանում խաղաղություն կառուցելու հարցում. հույս ունենք, որ Ուզբեկստանը նույնպես անմասն չի մնա. ԱԺ նախագահն Ուզբեկստանում է

Հաջորդը

ԵՄ դիտորդները առաջին պարեկությունն են սկսել Ադրբեջանի հետ սահմանին

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկոլ Փաշինյանը եւ Էբրահիմ Ռայիսին քննարկել են հայ-իրանական գործակցության ընդլայնման հարցերի լայն շրջանակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն։ Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո վարչապետն…
Դիտել

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Խավիեր Կոլոմինա

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և ողջունում է Եվրոպական Միության ջանքերն այդ ուղղությամբ: «Արմենպրես»-ի…
Դիտել

ԱՄՆ-ն հանձնառու է անվտանգ ու խաղաղ ապագայի խթանմանը Հարավային Կովկասում

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիկերը հանդիպել է ՀՀ վարչապետ…
Դիտել

Ացախի խորհրդարանում հյուրընկալել են ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին

Փետրվարի 15-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share