Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկվող ագրեսիայի առնչությամբ: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ տեղի ունեցող գործողությունների հետ կապված որոշում է կայացվել պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանը միջազգային հանրության համարժեք արձագանքի հույս է հայտնել:

Էնթոնի Բլինքենն ամերիկյան կողմի խոր մտահոգությունն է արտահայտել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և անթույլատրելի համարել իրադրության հետագա լարումը: Նա ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել ջանքեր գործադրել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրությունը

Հաջորդը

Ռազմական կցորդներին ներկայացվել է սահմանային իրադրությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Արարատ Միրզոյանը hոկտեմբերի 25-26-ը պաշտոնական այցով կգտնվի Վատիկանում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը hոկտեմբերի 25-26-ը պաշտոնական այցով կգտնվի Վատիկանում: Ինչպես հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից, այցի շրջանակներում…
Դիտել

«Շիրակի ձմեռ 2022»-ը կայացավ անտառային Մեծ Սարիարում

«Շիրակի ձմեռ-2022» ամենամյա փառատոնն այս տարի անցկացվեց Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղի անտառային հատվածում: Փառատոնը բաղկացած էր սպորտային,…
Դիտել

ՀՀ ԱԳՆ-ն արաձագանքել է Ալիևի հայտարարություններին

2023թ. ապրիլի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները հերթական անգամ ի ցույց են դնում նրա մղումները՝ տորպեդահարելու Հարավային…
Դիտել

Իրանը թույլ չի տա, որպեսզի երկրի սահմանների երկայնքով տեղակայվեն ահաբեկիչներ․ ԻԻՀ գլխավոր դատախազ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիին: Այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share