Նիկոլ Փաշինյանը մոսկովյան բանակցությունների բովանդակության մասին տեղյակ է պահել Արցախի նախագահին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 22-ի կառավարության նիստում հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն առնչվող մոսկովյան բանակցությունների բովանդակության մասին տեղյակ է պահել Արցախի նախագահին:

«Այս գործելակերպը նորություն չէ, և այսպես վարվել եմ միշտ Ռուսաստանում, Եվրոպայում, Հայաստանում տեղի ունեցած բանակցություններից, քննարկումներից հետո, և Արցախի նախագահն էլ իր հերթին այդ բանակցությունների արդյունքները ներկայացրել է Արցախի քաղաքական վերնախավին: Մշտապես պատրաստակամություն եմ ցուցաբերել այդ բովանդակությունը կիսել նաև խորհրդարանական ընդդիմության հետ, բայց վերջիններս մշտապես հրաժարվում են նմանօրինակ քննարկումներից, թերևս, հասկանալի պատճառներով, որպեսզի այլազան դավադրության տեսությունների մասին լեգենդներ ստեղծեն և այդ լեգենդները դնեն իրենց գործունեության հիմքում»,-հավելեց նա:

Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ ՌԴ նախագահի հետ բանակցությունների կարևոր արդյունքներից է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգային մանդատի կարևորության ընդգծումը՝  սրանից բխող քաղաքական հետևանքներով:

«Եթե արձանագրենք, որ մոսկովյան այցին նախորդող օրերին Հայաստան էին այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի, ֆրանսիացի և ամերիկացի համանախագահողները, կարող ենք ասել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հստակ տեսնում է, որ համանախագահող բոլոր երկրները Լեռնային Ղարաբաղի կարգավորման իրենց մանդատին հավատարիմ են մնում, չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները համանախագահողների համատեղ գործունեության համար դժվարություններ են ստեղծել:

«Բայց առավել ևս այն, որ նույնիսկ այս պայմաններում համանախագահները գործում են, այցելություններ են իրականացնում տարածաշրջան և քաղաքական մակարդակով արձանագրում են իրենց հանձնառությունը աջակցել Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը, լավատեսության շոշափելի հիմքեր են տալիս»,- ասաց Փաշինյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հույս ունենք, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը կապահովի ադրբեջանական զորքերի դուրսբերումը. ՀՀ վարչապետ

Հաջորդը

Քննարկվել է «Մասրիկ-1» արևային կայանի կառուցման ծրագրի ընթացքը

Առնչվող նյութեր
Դիտել

Գերակա շահերի զոհերը

2000-ական թվականների սկիզբը երեւանցիներից շատերը համար դարձան մղձավանջային։ Մայրաքաղաքի կենտրոնում կառուցապատման պատրվակով բազմաթին քաղաքացիներ գրեթե առանց որեւէ փոխհատուցման…
Դիտել

Ավարտվել է 7-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադան

Ավարտվել է ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող «Սպարտակիադա» մարզական…
Դիտել

Գիտության օրը Բուսաբանական այգում

Երևանի բուսաբանական այգում առաջին անգամ նշվեց Գիտության համաշխարհային օրըԻնչպես բոլոր ակադեմիական կառույցներում, այդպես էլ Երևանի բուսաբանական այգում տեղի…
Դիտել

Էնթոնի Բլինքենն այսօր կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ

Այսօր Գերմանիայի ժամով 13:35-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share