Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման շուրջ բանակցություններ կան. Աղաջանյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման շուրջ բանակցություններ կան, հստակ ժամկետներ դեռևս չեն նշվում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք առաջիկայում սպասվո՞ւմ է արտգործնախարարների, երկրների ղեկավարների հանդիպում:

«Վերջին շրջանում առավել ևս բավականին ակտիվ գործունեություն է իրականացվում դիվանագիտական հատվածում՝ այդ թվում ԱԺ-ի, խորհրդարանական դիվանագիտության համատեքստում: Եվ հանդիպումները բավականին հաճախ են՝ տարբեր ձևաչափերով: Եվ, որքանով տեղյակ եմ, նաև կան բանակցություններ, որ որոշ ժամանակ անց ևս պետք է հանդիպում տեղի ունենա երկրների ղեկավարների միջև»,-ասաց Աղաջանյանը:

Նա հանդիպման հստակ ժամկետներ, սակայն, չնշեց:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Զանգեզուրի միջանցքի տրամաբանությունը ընդունելի չէ Հայաստանի համար. Էդուարդ Աղաջանյան

Հաջորդը

Երևանի մետրոպոլիտենի մեքենավարները գործադուլ են սկսել

Առնչվող նյութեր
Դիտել

Ֆրանսիան պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել․Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովի արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանին ռազմական օգնություն է առաջարկել։ «Հեռախոսազրույցում…
Դիտել

Կայացել է Լիտվայի և Հայաստանի նախագահների հանդիպումը (տեսանյութ)

Ապրիլի 19-ին Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Լիտվայում գտնվող ՀՀ նախագահ Վահագն…
Դիտել

Ես ժողովրդավարության կողմն եմ, ես Հայաստանի կողմից եմ. ԵԽ պատգամավորը ԵՄ- ին մեղադրել է երկակի ստանդարտներ կիրառելու մեջ

Եվրախորհրդարանի պատգամավոր  Ֆաբիո Մասիմո Կաստալդոն մեղադրել է Եվրամիությանը՝ Կովկասում և հատկապես Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ անտարբեր վերաբերմունքի համար:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share