Շարմազանովը պատասխանել է Լավրովին

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը։

«Ադրբեջանը ոչ թե ազատագրել, այլ օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի մի մասը։ Ադրբեջանն ագրեսոր եւ օկուպանտ պետություն է։ Ադրբեջանը ոչ թե ազատագրել,այլ օկուպացրել է Շուշին,Հադրութն ու Արցախի Հանրապետության մի մասը։ Ադրբեջանի իշխանությունները «թքեցին» ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության /ԱՄՆ,ՌԴ,Ֆրանսիա/վրա ,երբ պատերազմով որոշեցին լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը։

Որեւէ մեկն ինքնորոշման իրավունքը չի չեղարկել։ Այն ՄԱԿ-ի նպատակներից է։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անքակտելի է։

Ցանկացած պաշտոնյա,դաշնակից երկրից ,գործընկեր երկրից,թե հակառակորդ երկրից լինի,պետք է իմանա՝ մենք չենք նահանջելու Արցախի ինքնորոշման իրավունքի համար պայքարից։

Արցախը չի եղել ու չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում։

Թքած ունեմ այն կարգերի ու աշխարհի վրա, որտեղ Արցախի ինքնորոշման իրավունքն անքակտելի չի լինելու»,-գրել է Շարմազանովը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Լավրովին բան չունե՞ն ասելու․Նորիկ Նորիկյան

Հաջորդը

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ԱԳՆ արձագանքն՝ Ալիևի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ…
Դիտել

Ինձ համար շատ ծանր է նման տեքստ գրելը, բայց մենք պարտավոր ենք ճշմարտությունն ասել․ Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է շատ արագ ու…
Դիտել

Հայաստանը պատրաստակամ է Օմանի հետ զարգացնել փոխգործակցությունը. Արարատ Միրզոյան

Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարները ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share