Ոստիկանությունը հերքում է

Պարեկային ծառայության ծառայողական մեքենաների վերաբերյալ տարածված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։

«ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, թե, իբր «պարեկային ծառայության մի շարք ավտոմեքենաների չեզոքացուցիչները հանվել և վաճառվել են։

Նշվածի կապակցությամբ հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Պարեկային ծառայության ծառայողական մեքենաները պարբերաբար անցնում են զննություն, որոնց ընթացքում նման դեպքեր չեն արձանագրվել։

Բացի այդ, Պարեկային ծառայության ծառայողական մեքենաները սպասարկվում են Հայաստանում համապատասխան մակնիշների պաշտոնական ներկայացուցչությունների կողմից։ Մեքենաների վրա նման անօրինական գործողությունների դեպքում, կազմակերպությունները պարզապես չէին սպասարկի նշված տրանսպորտային միջոցները»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Աշխարհում յուրաքանչյուր երրորդ երեխան ունի ավելորդ քաշ կամ գիրություն. ԱՆ

Հաջորդը

Պեմզաշենի դաժան դեպքի բացահայտման մանրամասները. ոստիկանության անդրադարձը (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Օվերչուկն ու Ալիևը քննարկել են Հյուսիս-Հարավ միջանցքի զարգացման հարցերը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 23-ին ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ, հայ-ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկին: Զրույցի ընթացքում…
Դիտել

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

Սեպտեմբերի 1-5-ն Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ…
Դիտել

Եվրո-2024․Հայաստանը պարտվեց Լատվիային

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի 7-րդ տուրում մրցակցի դաշտում 0-2 հաշվով պարտվեց խմբի հետնապահ Լատվիայի հավաքականին։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share