Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն հրաձգարանում ապօրինի զենք են հայտնաբերել

Ոստիկանության և ԱԱԾ սերտ համագործակցությունը հերթական արդյունքն է տվել հոկտեմբերի 30-ին։ Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, այցելել են Արարատի մարզի հրաձգարաններից մեկը։ Ըստ տեղեկությունների՝ հասարակական կազմակերպություններից մեկը հրաձգության վարժանք էր անցկացնելու և, օրինական զենքերից բացի, ունեն նաև ապօրինի զենք-զինամթերք:

Տեղեկությունները հավաստի էին։ Օրինական որսորդական հրացաններից զատ, հրաձգարանում հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի 179 փամփուշտ, երկու փամփշտատուփ` լիցքավորված 30 և 18 փամփուշտներով, ձեռքի գնդացրի երկու փամշտատուփ` լիքավորված, և մեկ ցինկե արկղ` ինքնաձիգի 460 փամփուշտով:

Հասարակական կազմակերպության երկու անդամ ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժին: Նրանք ներկայացվել են նախաքննական մարմնին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ոստիկանության Արմավիրի բաժնի ՊՊԾ պետի տեղակալը կաշառք է ստացել

Հաջորդը

Վերջին երկու տարվա ընթացում Արցախում վերականգնողական մեծ աշխատանքներ են արվել. Արտակ Բեգլարյան

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի Սահմանադրության փոփոխությունները հրապարակելու է Ազգային ժողովը

Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հանրապետության…
Դիտել

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են եռակողմ հայտարարությունների շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերը հանգամանալից քննարկել են տարածաշրջանին…
Դիտել

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 2.92 հա տարածքում բռնկված հրդեհները

Հունիսի 28-ից հուլիսի 1-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում…
Դիտել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ հարկային հետաքննության մարմինների համակարգող խորհրդի նիստին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը Մինսկում մասնակցել է ԱՊՀ հարկային հետաքննության մարմինների համակարգող խորհրդի հերթական նիստին։ ԱՊՀ անդամ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share