Որեւէ իլյուզիա չունենք. ՀՀ վարչապետ

Ստեղծված բարդ աշխարհաքաղաքական վիճակում Հայաստանի Հանրապետությունը պետք է վարի ակտիվ արտաքին քաղաքականություն եւ այդ ակտիվության մասին որոշակի պատկերացում տալիս է վարչապետի մակարդակով տեղի ունեցած միջազգային շփումները: Այս մասին ապրիլի 13-ին Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը կարեւոր համարեց նաև ՀՀ վարած տարածաշրջանային քաղաքականությունը:

«Իրանի եւ Վրաստանի հետ մեր ավանդական ակտիվ շփումները փորձում ենք ավելի ակտիվացնել, միեւնույն ժամանակ՝ խոսակցություն սկսելով նաեւ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Այստեղ, իհարկե, որեւէ իլյուզիա չունենք, բայց այն, որ խոսակցությունը պետք է շարունակվի՝ իրական երկխոսություն դառնալու ձգտումով, կարծում եմ՝ ակնհայտ է եւ բխում է Հայաստանի Հանրապետության պետական շահերից:

Պետական շահը, մեր երկրի պետական շահն է այն գործոնը, որ պետք է դառնա մեր մոտիվացիան բոլոր գործողություններում»,- նշեց ՀՀ վարչապետը:

Խոսելով Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների մասին Նիկոլ Փաշինյանը նշեց՝ նրանք պայմանավորվել են, որ Հայաստան-Թուրքիա գործընթացը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների, և հայկական կողմը գործընթացը շարունակում է այդ տրամաբանությամբ։

«Մենք մեր միջազգային գործընկերների հետ քննարկումներում ասում ենք, որ մենք տպավորություն ունենք, որ գործընթացը կարող է և արագ արդյունքներ չունենալ։ Բայց, եթե գործընթացն արագ արդյունքներ չունենա, շատ մեծ է հավանականությունը, որ այդ գործընթացը կլճանա։ Եվ մենք պետք է մեր կողմից ամեն ինչ անենք, որ դա տեղի չունենա, և մենք կարողանանք փոքր քայլերով առաջ շարժվել»,- ասաց նա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Փաշինյանը նշել է, թե որն էր ՀԱՊԿ-ի, ՀՀ կառավարության եւ ԶՈՒ ձախողումը

Հաջորդը

Պետք է գտնենք ճիշտ բալանսը. Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՄՆ Կոնգրեսը խստորեն դատապարտում է Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումը․ Նենսի Փելոսի

ԱՄՆ Կոնգրեսը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ անօրինական և մահաբեր հարձակումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի…
Դիտել

Մենք կարիք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ համանախագահության․ Արա Այվազյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի խոսքով մեր տարածաշրջանը թևակոխել է նոր մարտահրավերներով լի շրջան, որն առավել հրամայական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share