Որոնողական աշխատանքները չեն վերսկսվել

Արցախի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները մարտի 15-ին ևս դադարեցվել են եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։

Մարտի 15-ին որոնողական աշխատանքներ էին նախատեսվել Մարտունու շրջանում, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջեբրայիլ) ուղղություններով: Արցախի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ եթե եղանակային պայմանները բարենպաստ լինեն, ապա որոնողական աշխատանքները վաղը կվերսկսվեն:

Եղանակի պատճառով անհետ կորած և զոհված զինծառայողների որոնումները դադարեցվել են դեռևս մարտի 12-ից:

Զինադադարից հետո առայսօր հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1499 է, որից 23-ը՝ նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պաշտպանության բանակը հրապարակել է նահատակված 96 զինվորների նոր անուններ

Հաջորդը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը արտահերթ զեկույց է հրապարակել

Առնչվող նյութեր
Դիտել

Ինչո՞ւ է ակտիվացել ընդդիմությունը. Լևոն Շիրինյան (տեսանյութ)

Ընդդիմադիրների փողոցսյին պայքարը ակտիվացվել է մեկ կետից՝ Ռուսաստանից, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Մանրամասները տեսանյութում
Դիտել

Ստեփանակերտում տեղակայված Կարմիր խաչի գրասենյակը տեղափոխվել է Բարդա

Լեռնային Ղարաբաղում՝ Ստեփանակերտում տեղակայված Կարմիր խաչի գրասենյակը տեղափոխվել է Բարդա։ Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել…
Դիտել

Ստեփանակերտում նշել են ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձը

Փետրվարի 20-ը Արցախյան ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման, Արցախահայության զարթոնքի օրն է: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը բարձրաստիճան պետական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share