Ում օրոք է սկիզբ առել ֆուտբոլային դիվանագիտությունը. Ռուբինյանը մանրամասներ է հրապարակել

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն Աժ նիստում պատասխանեց ընդդիմադիրների մեղադրանքներին, թե իբր հայ-թուրքական բանակցությունները գաղտնի են ընթանում:

«Ասում եք՝ ամեն ինչ իմանում ենք Թուրքիայից։ Մինչ այս պահը չի եղել մի իրադարձություն, որի մասին մեր համապատասխան գերատեսչությունը՝ արտգործնախարարությունը չի տեղեկացրել։ Դուք ասում եք՝ տեղի են ունենում գաղտագողի գործընթացներ։ Ինձ ամենաշատը սա է նյարդայնացնում, որովհետև ՀՀ պատմության ընթացքում Թուրքիայի հետ տեղի են ունեցել բանակցություններ բոլոր նախագահների օրոք։ Եվ, ի՞նչ եք կարծում, այդ բանակցությունների քանի տոկոսն է եղել գաղտնի և քանիսն են եղել բաց։ Ավելի շատ տոկոսը եղել է գաղտնի, քան բաց։ Օրինակ՝ նույն ֆուտբոլային դիվանագիտությունը, որի հրապարակային մասը սկիզբ է առել Սերժ Սարգսյանի նախագահության օրոք։ Ըստ ձեզ՝ այդ գործընթացի ոչ հրապարակային մասը սկիզբ է առել Սերժ Սարգսյանի օրո՞ք, ոչ, սկիզբ է առել Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք։ Հարց՝ արդյոք գաղտագողի գործընթացներ էին տեղի ունենում Հայաստանի և Թուրքիայի միջև։ Եվ ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանի օրոք չէր հայտարարվում գաղտնի բանակցությունների մասին։ Այն, ինչ դուք անում եք, երեսպաշտության տպավորություն է ստեղծում»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սահմանային իրավիճակը մտահոգություն է առաջացնում մեր ժողովրդի համար. Սեյրան Օհանյան

Հաջորդը

Ես կարող եմ մոռանալ իմ համբերատար և բարեհամբույր լինելը. Ռուբեն Ռուբինյան

Առնչվող նյութեր
Դիտել

ՌԴ ԱԳՆ-ն չի մեկնաբանում, թե ինչպես է խաղաղության պայմանագրով առաջարկվում լուծել ԼՂ կարգավիճակի հարցը

ՌԴ ԱԳՆ-ն չի մեկնաբանում, թե ինչպես է խաղաղության պայմանագրով առաջարկվում լուծել ԼՂ կարգավիճակի հարցը: «Նման զգայուն թեմայի շուրջ…
Դիտել

Մոսկվայում կայացել է ՀՀ ՊԵԿ նախագահի եւ Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը

Մոսկվայում ընթացող Միջազգային մաքսային ֆորումի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share