Չշահագործվող 654 ավտոմեքենա աճուրդի կհանվի

Կառավարությունն ընդունել է «Գույք հետ վերցնելու, որպես նվիրատվություն գույք ընդունելու և ամրացնելու մասին» որոշում՝ չշահագործվող ավտոմեքենաները հետ վերցնելու և Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնելու վերաբերյալ։

Նման որոշում ընդունելը պայմանավորված է բյուջետային գլխավոր կարգադրիչ հանդիսացող մարմինների ղեկավարներին, տեսչական մարմինների ղեկավարներին տրված ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականով՝ չշահագործվող`անսարք կամ շահագործման համար ոչ պիտանի կամ դուրս գրման ենթակա կամ վթարված և վերանորոգման ոչ ենթակա և այլն, ավտոմեքենաները հաշվեկշռից հանելու և Պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնելու վերաբերյալ։

Ըստ այդմ՝ նախատեսվում է 654 ավտոմեքենա ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում օտարելու նպատակով։ Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, արդյունքում կանխատեսվում է նախնական 200 մլն դրամի մուտք պետբյուջե:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր՝ Գեղարքունիքի մարզում

Հաջորդը

Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Բրազիլիայի նորանշանակ դեսպանը

Առնչվող նյութեր
Դիտել

Արա Այվազյանն ընդունել է ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններին

Մայիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններ ՝…
Դիտել

Վարդենյաց լեռնանցքում կցորդիչով բեռնատարների համար անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ. ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share