Պատերազմի հետեւանքով Արցախի կրած կորուստները

44-օրյա պատերազմում զոհվել է Արցախի հանրապետության 742 զինծառայող, Արցախի քաղաքացիություն ունեցող 45 զինծառայող մինչ օրս համարվում է անհետ կորած։ Սպանվել է 80 քաղաքացիական անձ, որոնցից 42-ը թիրախային հարվածերի հետևանքով։ Գերեվարման մեջ է 38 անձ։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը։

Պատերազմի հետևանքով հակառակորդին է անցել Արցախի Հանրապետության 192 բնակավայր, որոնցից 185 գյուղ, 7 քաղաք։

Պատերազմի հետևանքով մեծ վնասներ են կրել նաև Արցախի ենթակառուցվածքները, մասնավորապես, 36 գործող ՀԷԿ-երից մնացել են ընդամենը 6-ը։ Լուրջ խնդիրներ կան հեռահաղորդակցության ոլորտում։ Տուժել են 1226 տնտեսվարող սուբյեկտներ, որոնք գործունեություն էին իրականացնում Արդբեջանի կողմից օկուպացված տարածքներում։ Վտանգված է Ադրբեջանի ենթակայության տակ անցած ավելի քան 2000 պատմամշակութային հուշարձանի ճակատագիրը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մահացել է երգիչ Հայկոն

Հաջորդը

Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է մի շարք դեսպանների

Սեպտեմբերի 3-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված Արգենտինայի, Սիրիայի ու Լիտվայի դեսպաններին։ ՀՀ-ում Արգենտինայի դեսպան…
Դիտել

Արտակ Բեգլարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է, որ իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Տեղյակ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share