Պարզվել է ընդդիմության քայլերթի ժամանակ խուլիգանություն կատարած անձանցից մեկի ինքնությունը

Պարզվել է քաղաքական ընդդիմության կազմակերպած քայլերթի ժամանակ խուլիգանություն կատարած անձանցից մեկի ինքնությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է քաղաքական ընդդիմության կազմակերպած քայլերթի մասնակիցների կողմից Չարենցի փողոցում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը:

Քննությամբ պարզվել է, որ 2022 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում, Երևան քաղաքի Չարենցի փողոցով անցնելու ժամանակ, հավաքի մասնակիցներից մեկը երթի մեկ այլ մասնակից հետ, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, բարձրաձայն հայհոյելով, անտեսելով իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանների կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու պահանջները, սեփական անձի առավելություններն ընդգծելու նպատակով, ուղղակի դիտավորությամբ կոպիտ կերպով տևական ժամանակ խախտել են հասարակական կարգը, որը զուգորդվել է քննությամբ դեռևս չպարզված անձի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով։

Նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ խուլիգանություն կատարած հիշյալ անձանցից մեկի ինքնությունը: Վերջինս հայտնաբերվել, ներկայացվել է նախաքննական մարմնին և հարցաքննվել է՝ որպես կասկածյալ, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։

Նախաքննությունը շարունակվում է։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն

Հաջորդը

Ամփոփվել են թռչնամիս արտադրողների մոտ անասնահամաճարակային մշտադիտարկման արդյունքները

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային տրամաբանության որևէ հարց․Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ընթացքում անդրադարձել է տարածաշրջանային տրանպորտային ենթակառուցվածքների բացման թեմային։ Նա նշեց, որ…
Դիտել

Երասխի հատվածում ադրբեջանիցները տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակել են

Հուլիսի 30-ին ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է…
Դիտել

Կոտայքի բնակչի տան բակում տեղի ունեցած պայթյունի գործով կա ձերբակալված անձ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ…
Դիտել

Ղրղզստանի նախագահը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով

Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով: Այս մասին հայտնել են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share