Պարտավորությունը չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը. Փաշինյան 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանը՝ ընդգծելով, որ ճգնաժամը չի հանգուցալուծվել։

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով հումանիտար իրադրությունը մնում է ծայրահեղ լարված, և մի շարք ապրանքների դեֆիցիտ է առկա.

«Լաչինի միջանցքը փակելու՝ Ադրբեջանի գործողություններն ապօրինի են և կոպտորեն խախտում են նրանց ստանձնած միջազգային պարտավորությունները, մասնավորապես, 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը մեջբերել է եռակողմ հայտարարության 6-րդ կետը՝ ընդգծելով, որ այն փաստացի չի իրագործվում. 

«Դե ֆակտո, ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը։ Իհարկե, նման բան տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով, բայց դրանից իրավիճակը չի փոխվում, որովհետև ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայության առանցքային իմաստը հենց դա է՝ թույլ չտալ, որ նման ապօրինություն տեղի ունենա և վերահսկի Լաչինի միջանցքը»,- հայտարարել է վարչապետը։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լեթարգիական քուն, կամ «կեղծ մահ»

Հաջորդը

ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում միջազգային հանրության  ակտիվությունը պետք է  էականորեն մեծանա․ վարչապետ

Առնչվող նյութեր
Դիտել

«Մի՛ դադարիր երազել» համերգ՝ նվիրված Արցախյան պատերազմի մասնակիցներին

Նոյեմբերի 28-ին Երևանում կայացավ Եվա Սուջյանի և Black Gold Project-ի «Մի՛դադարիր երազել» խորագրով համերգը՝ նվիրված Արցախյան պատերազմի մասնակիցներին։…
Դիտել

ԵՄ-ն չի կարողացել համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը. Բորել

Եվրամիության երկրները չեն կարողացել համաձայնեցնել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը Բրյուսելում ընթացող ԵՄ արտգործնախարարների հանդիպումից առաջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share