ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ հարկային հետաքննության մարմինների համակարգող խորհրդի նիստին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը Մինսկում մասնակցել է ԱՊՀ հարկային հետաքննության մարմինների համակարգող խորհրդի հերթական նիստին։

ԱՊՀ անդամ պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի (ՀՀՄՀԽ) 21-րդ նիստը կայացել է Բելառուսի Հանրապետության պետական հսկողության կոմիտեի ֆինանսական հետաքննությունների դեպարտամենտի ղեկավարի նախագահությամբ։

Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ադրբեջանի և Ուզբեկստանի հարկային հետաքննության մարմինների ղեկավարները։ Քննարկվել են 2019-2023 թ․թ․ հանցավորության դեմ պայքարի համատեղ միջոցառումների ԱՊՀ միջպետական ծրագրի կատարման ընթացքը և ՀՀՄՀԽ ընթացիկ աշխատանքային ծրագրերը։

Կողմերը ներկայացրել են իրենց երկրների տնտեսական անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացրած գործունեությունը և կուտակած փորձը, այդ թվում՝ «Հարկային  հանցագործությունների դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների գործակցության մասին» համաձայնագրի իրագործումը, տնտեսական հանցագործությունների և իրավախախտումների նոր սխեմաների բացահայտման մասով փորձի փոխանակության ընթացքը։

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը նիստին ներկայացրել է վարչության կողմից 2021 թ. իրականացված գործունեությունը։

Կողմերն անդրադարձել են բազմակողմ հետաքրքրություն առաջացնող հարցերին, մասնավորապես, 2020-2022 թ.թ. ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների գործակցության ծրագրի շրջանակում ձեռնարկված միջոցառումներին։

Քննարկել են նաև համացանցի և թվային վճարման միջոցների օգտագործմամբ իրականացվող տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների հակազդման պրակտիկային, դրամական միջոցների ապօրինի շրջանառությանը և ապօրինի խաղային բիզնեսի հակազդմանը վերաբերող հարցեր։

ՀՀՄՀԽ նիստի շրջանակում ՀՀ պատվիրակությունը մասնակցել է նաև Բելառուսի ֆինանսական հետաքննության մարմնի հիմնադրման 30-ամյակին նվիրված տոնակատարություններին։

Պատվիրակության ղեկավար, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը  պարգևատրվել է Բելառուսի ֆինանսական  հետաքննության մարմինների 30-ամյակին  նվիրված հոբելյանական մեդալով։

Նախատեսվում է, որ ԱՊՀ անդամ պետությունների հարկային հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի 2023 թվականին Երևանում՝ ՀՀ ՊԵԿ նախագահությամբ։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կառավարությունն ամեն օր պայքարում է ՀՀ անկախության համար. Փաշինյան

Հաջորդը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շուռնուխում  դիտարկել է նոր թաղամասի կառուցման ընթացքը

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը 3. 000 000 դրամով տուգանել է տնտեսվարողներին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տարեկան գործունեության ծրագրով հաստատված տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառում 2-րդ…
Դիտել

Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետի անվտանգության խորհրդականի

Հունվարի 19-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության խորհրդական Աջիթ Դովալի…
Դիտել

Կորոնավիրուսի հետ կապված ունենք իրավիճակի որոշակի մեղմացում. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակը մեղմացել է։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք նոր…
Դիտել

Ներկրվել է «Սինոֆարմ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը

Հայաստանը ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը` 200 հազար դեղաչափ։ Առողջապահության նախարարությունը հայտնում է,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share