Պետք է ցույց տանք աշխարհին, որ Արցախը կա. Դավիթ Բաբայան

Արցախի համար 2021 թվականը 44-օրյա պատերազմից հետո ապաքինվելու ժամանակահատված էր: Այս մասին հունվարի 19-ին կայացած ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

«2021 թվականը յուրահատուկ տարի էր մեր երկրի, յուրաքանչյուրիս համար: Փաստորեն սա Արցախյան երրորդ պատերազմից ապաքինվելու ժամանակահատված էր: Արցախը, կարելի է ասել, դեռևս գտնվում է բավականին ծանր վիճակում՝ որպես վիրավոր մի երկիր, բայց կարող ենք փաստել, որ կամաց-կամաց վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվում ենք ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Այսպես կարող ենք որակել ընդհանուր մեր վիճակը: Եվ անհրաժեշտ է, որ այս ծանր հոգեբանական վիճակից դուրս գանք, առանց դրա դժվար է լինելու ակնկալել հաջողություններ»:

Դավիթ Բաբայանի խոսքով 2021 թվականին փորձել են ամեն ինչ անել, որպեսզի պաշտպանեն Արցախի շահերը միջազգային տարբեր ատյաններում և անմասն չմնան աշխարհաքաղաքական գործընթացներից:

«Դուք գիտեք, որ կարևորագույն գործառույթներից մեկը տարբեր միջազգային ատյաններում մեր տեսակետները ներկայացնելն է: 2021 թվականին մենք ԵԱՀԿ-ում տարածել ենք 20 փաստաթուղթ, ՄԱԿ-ում՝ 15 փաստաթուղթ, Եվրոպայի խորհրդում՝ 4 փաստաթուղթ: Տարվա ընթացքում տարածել ենք 32 պաշտոնական հայտարարություն մեկնաբանություն: Ունեցել ենք 88 պաշտոնական հաղորդագրություն»,- նշեց Դավից Բաբայանը:

Ըստ Դավիթ Բաբայանի՝ Արցախի արտաքին գործերի նախարարության համար առանցքային նշանակություն ունի Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը:

«Պետք է ցույց տանք աշխարհին, որ Արցախը կա, որ մենք ենք տնօրինում մեր ճակատագիրը, իսկ սա շատ կարևոր է, որպեսզի և ա՛շխարհը իմանա, և՛ կարևոր ուժային կենտրոնները ունենան ճիշտ պատկերացում իրավիճակի մասին: Մենք այս ամենով պետք է առաջնորդվենք և շարունակենք մեր քաղաքականությունը»,- նշեց Բաբայանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հովհաննես Խաչատրյանն ընտրվեց

Հաջորդը

Հայտնաբերված զինամթերքը տեղափոխվել է անվտանգ տեղամաս և ոչնչացվել

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի 120 հազար ժողովուրդը մտնում է Հայաստանի պետական շահերի սպասարկման կոմպլեքսի մեջ․ Գուրգեն Արսենյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն անդրադարձել է ԼՂ խնդրի վերաբերյալ իր հայտարարություններին Արցախից հնչած արձագանքներին, երբ…
Դիտել

ԱՄՆ կոնգրեսականները հայ ռազմագերիների հարցով բանաձեւ են ներկայացրել

Միացյալ նահանգների Ներկայացուցչների պալատի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահներ Ադամ Շիֆը, Գաս Բիլիրակիսը, Ֆրանկ Փալոնը, Դեյվիդ Վալադոն և Ջեքի…
Դիտել

Բաղդադում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենքը

Իրաքում ցուցարարները, որոնք դժգոհ են վարչապետի պաշտոնում Մուհամմադ Շիա աս-Սուդանիի թեկնածության առաջադրումից, ներխուժել են հանրապետության խորհրդարանի՝ Ներկայացուցիչների Խորհրդի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share