Պուտինն ու Էրդողանը տարածաշրջանային կայունության հարցում ընդգծել են ռուս- թուրքական անկեղծ ու վստահելի հարաբերությունների կարևորությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում օգոստոսի 5-ին կայացած հանդիպմանը վերահաստատել են ընդհանուր կամքը՝ շարունակելու զարգացնել ռուս-թուրքական հարաբերությունները՝ հիմնված հարգանքի, փոխադարձ շահերի ճանաչման վրա, համաձայն ստանձնած միջազգային պարտավորությունների և ի հեճուկս առկա տարածաշրջանային ու համաշխարհային մարտահրավերների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է երկու երկրի ղեկավարների հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ:

Մասնավորապես նշվում է, որ նրանք համաձայնության են եկել ընդլայնելու երկկողմ առևտրի ծավալները, տնտեսության և էներգետիկայի ոլորտներում ընդառաջել հակառակ կողմի ակնկալիքներին, հստակ քայլեր ձեռնարկել համագործակցությունը մեծացնելու այն հարցերի շուրջ, որոնք երկար ժամանակ եղել են երկու երկրների օրակարգում՝ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտը, առևտուրը, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, ֆինանսները, զբոսաշրջությունը և շինարարությունը:

«Տարածաշրջանային հարցերի վերաբերյալ ղեկավարներն ընդգծել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև անկեղծ և վստահելի հարաբերությունների կարևորությունը՝ հասնելու տարածաշրջանային և միջազգային կայունության»,- ասվում է հայտարարության մեջ։ Մասնավորապես, երկու երկրներն ընդգծել են երկկողմ կառուցողական հարաբերությունների կարևոր դերը ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի անվտանգ արտահանման նախաձեռնության հարցում։ «Ընդգծվել է Ստամբուլի փաթեթային գործարքի ամբողջական իրականացումն ապահովելու անհրաժեշտությունը՝ դրա ոգուն և տառին համաձայն, ներառյալ ռուսական հացահատիկի, պարարտանյութերի և դրանց արտադրության համար հումքի անխոչընդոտ արտահանումը»,- նշվում է հայտարարության մեջ։

Քննարկված հարցերի շրջանակում են եղել նաև վերջին իրադարձությունները Սիրիայում:  Կողմերը կարևորել են առաջընթացը քաղաքական գործըթնացում, ընդգծվել է Սիրիայի քաղաքական միասնության ու տարածքային ամբողջականության կարևորությունը: Անդրադարձ է կատարվել նաև իրադրությանը Լիբիայում:

«Երկրների ղեկավարները պայմանավորվել են Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Թուրքիայում»,- ասվում է հայտարարության եզրափակիչ հատվածում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ-ը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի՝ Ալիևի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու համար. Ադամ Շիֆ

Հաջորդը

Արցախի պետնախարարը քննադատել է միջազգային հանրության արհեստական չեզոքությունը Հայաստանին ու Ադրբեջանին ուղղված կոչերում

Առնչվող նյութեր
Դիտել

Երկիրը լքելու նպատակով ներկայացել են որպես ՀՀԿ անդամ, որոնք իբր թե քաղաքական ճնշումների են ենթարկվել

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և պլանավորված…
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային ծրագրի ղեկավարին

Հունիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի…
Դիտել

Հայաստան-Ռումինիա հանդիպումը կսպասարկեն լատվիացի մրցավարները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ Հայաստան-Ռումինիա հանդիպումը կսպասարկեն լատվիացի մրցավարները՝ Անդրիս Տրեյմանիսի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Հարալդս Գուդերմանիսը…
Դիտել

Մենք կշարունակենք սատարել հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Ջ․ Բլինքենը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության տոնի առթիվ։ «Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից Անկախության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share