Պրահան թուլացրե՞ց, թե՞ սառեցրեց՝ հայ-ադրբեջանական լարվածությունը

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում հոկտեմբերի 6-ին կայացավ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի, Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի քառակողմ հանդիպումը: Բանակցությունները թերևս շատ բարդ են ընթացել, հաշվի առնելով, որ դրանք տևել են մի քանի ժամ և ավարտվել ուշ գիշեր:

Բանակցություններից հետո ընդունվել է հայտարարություն, որն արդեն կողմերը սկսել են յուրովի մեկնաբանել:

Ըստ ընդունված հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատել են, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ:

Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնել է գործակցել այդ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Տարածքային ամբողջականությունը ճանաչելու հարցը նորություն դժվար կարելի է համարել:

Հայաստանն ու Ադրբեջանը դեռեւս 90-ականների սկզբին ճանաչել էին միմյանց տարածքային ամբողջականությունը: Հատկանշական էր, որ հայտարարությունում անդրադարձ չկա Լեռնային Ղարաբաղի հարցին: Ինչը թերևս չի նշանակում, որ կողմերը այդպիսով հարցը փակված են համարում և Լեռնային Ղարաբաղի ճակատագիրն ու հետագա կարգավիճակը համարում են Ադրբեջանի ներքին խնդիրը: Ղարաբաղի հարցը ինչ որ առումով կարելի է դեռ բաց համարել, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Պրահայի բանակցությունների նախօրեին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարել էր, որ այդ հարցը կարող է մնալ Ստեփանակերտի և Բաքվի բանակցությունների տրիույթում:

Պարահայի հայտարարությունում թերեևս գլխավոր նորությունը՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելությանը Հայաստանի կողմից համաձայնություն տալն էր: Ադրբեջանը չի տվել համաձայնություն, սակայն հաստատել է, որ կգործակցի առաքելության հետ այնքանով, որքանով, որ առնչություն կունենա:

Այդուամենայինիվ Պրահայի բանակցությունները մի քանի հացեր  անպատասխան են թողնում:

1.Ադրբեջանը պարտավորվու՞մ է իր զորքերը դուրս բերել Հայաստանի ինքնիշխան տարածքից, թե՞ ոչ։

2. Որ քրատեզներով է իրականացվելու Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանների դելիմիտացիան ու դեմարկացիան

Բաց է մնում նաև Հայաստանի տարածքով Ադրբեջանին սուվերեն միջանցք տալու, կամ չտալու հարցը: Թեպետ այս առումով Ադրբեջանի նախագահը բանակցություններից հետո հայտարարել է. «Անհասկանալի է, որ մեզ կամավոր անցում չեն տվել Նախիջևան»:

Այսպիսով չնայած բանակցությունների կազմակիրպիչների և կողմերի որոշակի դրական ազդակներին, ակնհայտ է, որ հակամարտող կողմերը՝ Պրահայում շատ հարցերի շուրջ համաձայնության չեն հասել, թեպետ պատրաստակամություն են հայտնել շարունակել գործընթացը: 

Պրահայի բանակցությունները գուցե որոշ առումով թուլացնի հայ-ադրբեջանական լարվածությունը, սակայն մտավախությունը, որ փխրուն կայունությունը կարող է ցանկացած պահի փլուզվել՝ շորունակում է մնալ: Հատկապես, որ Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությունը երբեք չի կաշկանդվել՝ գործընթացը բանակցությունների սեղանից ռազմի դաշտ տեղափոխելու հարցում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանն այլևս չի կարող որևէ տարածքային պահանջ ներկայացնել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ. Մարուքյան

Հաջորդը

Կուտականի հատվածում ինտենսիվ փոխհրաձգություն չի արձանագրվել. ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ԱԳՆ ցավակցություն է հայտնել Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկության կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկության կապակցությամբ։ «Ցնցված ենք Մոսկվայում տեղի ունեցած անմարդկային ահաբեկչության մասին…
Դիտել

Ճապոնիայի վարչապետը Չինաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել զորավարժությունները Թայվանի մերձակայքում

Տոկիոն Պեկինից պահանջում է անհապաղ դադարեցնել զորավարժությունները Թայվանի տարածքում, որոնց ընթացքում հրթիռներ են արձակվել, այդ թվում՝ Ճապոնիայի բացառիկ…
Դիտել

Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են. ՊՆ

Հունվարի 11-ին, ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share