Պրոցեսը մի փոքր դանդաղ է․Արարատ Միրզոյանը՝ հայ-թուրքական բանակցությունների մասին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է հայ-թուրքական երկխոսությանը։ Ըստ նրա՝ Հայաստանի ու Թուրքիայի միջև ընթանում է երկխոսություն սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ։

«Ուզում եմ վերահաստատել ՀՀ պատրաստակամությունը՝ անկեղծորեն ներգրաված լինելու այս գործընթացում, և այն տրամաբանական ու հնարավորինս արագ դրական ավարտի հասցնելու։ Որոշ առաջընթաց կա, մեր ընկալմամբ պրոցեսը մի փոքր դանդաղ է, բայց այնուամենայնիվ, դրական է, որ մենք ունենք դրական արձանագրումներ»,- ասել է Միրզոյանը՝ հավելելով, որ ՀՀ-ն ու Թուրքիան որոշել են վերացնել օդային բեռնափոխադրումների արգելքը։ 

Միրզոյանն անդրադարձել է նաև Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժին։

 «Պետք է պատրաստ լինենք մեր օգնության ձեռքը մեկնել բոլոր ժողովուրդներին, որոնք այդ պահին բնական աղետի հետևանքով կարիք ունեն»,-նշել է Միրզոյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկն է ստացել Ադրբեջանից․ ՀՀ ԱԳՆ

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահին

Մարտի 7-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի…
Դիտել

Երկրաշարժ Թուրքիայում

Թուրքիայի կենտրոնում երեքշաբթի 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ըստ կենտրոնի՝…
Դիտել

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն:  Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share