Ռազմական ոստիկանության նախկին աշխատակիցների կողմից կաշառք ստանալու քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Գյումրիի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի պետի տեղակալի կողմից կաշառք վերցնելու դեպքերի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2020թ. գարնանը, վերջինս, տեղեկանալով, որ Գյումրի քաղաքի՝ իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող բնակիչը ցանկություն ունի ընդունվել ծառայության, պայմանավորվածություն է ձեռք բերել վերջինիս հետ՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նրա օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու շուրջ:

ՀՀ ՊՆ ՌՈ Գյումրիի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի պետի տեղակալի միջնորդությամբ Գյումրի քաղաքի բնակիչը նշանակվել է ՀՀ ՊՆ ՌՈ Գյումրիի բաժանմունքի գործավարության պետի պաշտոնում, որից հետո, նախապես ունեցած պայմանավորվածության համաձայն, վերջիններս հանդիպել են ՀՀ ՊՆ ՌՈ Գյումրիի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի պետի տեղակալի բնակության վայրի մոտակայքում, որտեղ Գյումրու բնակիչը նրան է տվել իր պաշտոնի նշանակման համար կաշառքի առարկա հանդիսացող, խոշոր չափերի՝ 721.950 ՀՀ դրամին համարժեք 1.500 ԱՄՆ դոլարը:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ նույն ժամանակահատվածում, ՀՀ ՊՆ ՌՈ հիշյալ պաշտոնատար անձը, օգտվելով այն հանգամանքից, որ վերոնշյալ բաժանմունքի քրեական հետախուզության խմբի պետի հաստիքն ազատ է, նույն բաժանմունքի ավագ սպայի հետ համաձայնություն է ձեռք բերել՝ նրան վերոնշյալ պաշտոնում նշանակվելուն նպաստելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու շուրջ: Նրա միջնորդությամբ նշված պաշտոնում նշանակվելուց հետո, վերջինիս բնակության վայրի մոտակայքում, պայմանավորվածության համաձայն, ավագ սպան նրան է տվել կաշառքի առարկա հանդիսացող խոշոր չափերի՝ 967.920 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլարը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ ՊՆ ՌՈ Գյումրիի բաժանմունքի պետի տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), ՀՀ ՊՆ ՌՈ Գյումրիի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի պետին  և նույն բաժանմունքի գործավարության պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լիլիթ Մակունցը հանդիպել է կոնգրեսական Ջեյմս ՄաքԳովերնի հետ

Հաջորդը

ՊՆ-ն հերքում է

Առնչվող նյութեր
Դիտել

Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է Ադրբեջանին ուղղված ՀՀ 10 պնդումները

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսօր Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի միջանկյալ միջոցի դիմումի շրջանակում ներկայացրել է…
Դիտել

Ադրբեջանում միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով շարունակվում են գերիների դատավարությունները. Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացնում է, որ այսօր՝ հունիսի 9-ին, Բաքվում տեղի են ունեցել հայկական կողմի գերիներ Լյուդվիկ…
Դիտել

Հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա

Հայաստանի Հանրապետությունում հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա 8,42 դրամով` 200 դրամից դառնալով 208,42 դրամ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն…
Դիտել

Ապօրինի ծառահատում կատարած և էկոպարեկների մեքենան ձորը գցած վարորդները ձերբակալվել են

Հունվարի 19-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում Էկոպարեկային ծառայության աշխատակիցներ Ա.Ղարաքեշիշյանը և Ֆ.Կոստանդյանը հերթական գործուղումից վերադառնալու ճանապարհին Տավուշի մարզի Իջևան-Վազաշեն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share