ՌԴ եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը Փարիզում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների գործունեության շրջանակում: Այս մասին Լավրովը հայտնել է այցի արդյունքների վերաբերյալ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Ընդգծվել է ռուս խաղաղապահ ուժերի գործունեության առաջընթացը մի շարք հումանիտար հարցերի կարգավորման գործում: Նշվել են մի շարք ուղղություններ, որտեղ հարկավոր է անել ավելին: Այս առումով համանախագահների գործունեությունն առաջիկայում կենտրոնացած է լինելու հումանիտար հարցերի կարգավորման վրա՝ ստեղծելու պայմաններ, որպեսզի տարածաշրջանում հայկական ու ադրբեջանական համայքները ստեղծեն վստահության մթնոլորտ, կառուցողական փոխզիջումների ոգով կարգավորեն առօրյա հարցերը»:

Լավրովը նաեւ հիշեցրել է, որ մի քանի օր առաջ Փարիզում տեղի է ունեցել Մինսկի խմբի երեք համանախագահների հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ ընդգծելով, որ բոլորն իրենց աջակցությունն են հայտնել 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Պուտինի, Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի միջև կնքված համաձայնությանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայկ Մարությանը ներկայացրել է Երևանի Օղակաձև այգու հիմնանորոգված հատվածը (տեսանյութ)

Հաջորդը

Գյումրիում ծխահարման նախանշաններով հոսպիտալացվել է 5 մարդ

Առնչվող նյութեր
Դիտել

«Ինձ համար անհասկանալի է ՌԴ պահվածքը». Վիգեն Խաչատրյան

«Ի տարբերություն Արևմուտքի՝ Մոսկվայի պարագայում ունենք միջնորդ, որն ստանձնել է որոշակի պարտավորություններ, և, հետևաբար, իմ սպասելիքները նրանից ավելի…
Դիտել

Այսպես շարունակել չի՛ կարելի. Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերի միմյանց ուղղված հայտարարություններին. «Խիստ մտահոգիչ է…
Դիտել

Սուրեն Պապիկյանն այցելել է 2-րդ բանակային զորամիավորում

Հունվարի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share