Ռուսական դավաճանության մասին՝ ծագումով հայի խոստովանությունը

«Այո՛, Ադրբեջանը վերադարձրեց իրեն պատկանող հողերը»: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցում անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման գործընթացին։

Լավրովը նմանատիպ հայտարարություններ արել էր նախկինում նույնպես։ Սակայն Լավրովի այսօրվա հայտարարությունը 44 օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի հանդեպ Ռուսաստանի դավաճանական քայլի խոստովանություն էր։ Սերգեյ Լավրովն իր այս հայտարարությամբ ամրագրեց այն փաստը, որը թերևս շատերը գիտեին և տեսնում էին 44 օրյա պատերազմի ընթացքում։ Ռուսաստանի ԱԳ նախարարը փաստորեն պատասխանեց այն հարցին, թե ինչու Ռուսաստանը չէր շտապում կանգնեցնել 44 օրյա պատերազմը։

Սերգեյ Լավրովն ու Կրեմլի «նայողը»՝ սպասում էին, որպեսզի Ադրբեջանն ազատագրի իրեն պատկանող հողերը։ Սպասում էին, երբ ադրբեջանական ագրեսիայի զոհ էին դառնում իրենց դաշնակից երկրի հազարավոր զինվորականներ, քաղաքացիական անձինք, ծերեր, կանայք և երեխաներ, սպասում էին, երբ ավերվում էին հայկական գյուղերն ու քաղաքները։ Լավրովենք սպասում էին, որովհետև Ադրբեջանի հետ ճանապարհ էին հարթում Ուկրաինական պատերազմի համար։

Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ դարերի պատմություն ունի և այդ վերաբերմունքը ոչ թե բարեկամական է, ինչպես տաիներ շարունակ սովորեցրել են մեզ դպրոցներում, այլ դավաճանական։

Լավրովի այսօրվա խոսքերում նորություն թերևս չկար։ Ինչպես նորություն չէ այն, որ Հայաստանի հանդեպ ռուսական հերթական դավաճանական քայլի խոստովանությունը վստահվել էր հայկական ծագումով ռուսաստանցի դիվանագետին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սուրեն Պապիկյանը հանդիպել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների հետ

Հաջորդը

Արդարադատության միջազգային դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու

Առնչվող նյութեր
Դիտել

Կատարվել է 3470 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 760 նոր դեպք

Ապրիլի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 197873 դեպք, որոնցից 177601-ն` առողջացած, 3627-ը` մահվան ելքով:…
Դիտել

ՆԳՆ հարցում մոտ ենք վերջնական որոշումների կայացմանը․ Փաշինյան

Ներքին գործերի նախարարության հարցում մոտ ենք վերջնական որոշումների կայացմանը, պիտի անցնենք դրանց իրականացմանը։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի…
Դիտել

Ցուցարարների հրահրած անկարգությունների հետևանքով բժշկական օգնության են դիմել ոստիկաններ և քաղաքացիներ

ՀՀ Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարների հրահրած անկարգությունների հետևանքով բժշկական օգնության են դիմել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share