Ռուսաստանը Վրաստանի քաղաքացիների համար չեղարկել է այցագրային ռեժիմը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանել է ռուսական ավիաընկերությունների համար դեպի Վրաստան թռիչքների արգելքը։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային հարթակում:

«Ուժը կորցրած ճանաչել ՌԴ նախագահի 2019 թվականի հունիսի 21 – ի հրամանագիրը», – ասված Է փաստաթղթում: 

Հիշեցնենք, որ ուժը կորցրած հրամանագիրը ռուսական ավիաընկերություններին արգելում էր թռիքներ իրականացնել Ռուսաստանի և Վրաստանի միջև։

Վլադիմիր Պուտինը չեղարկել է նաև Վրաստանի հետ այցագրային ռեժիմը, համապատասխան հրամանագիրը հրապարակվել է պաշտոնական ինտերնետային հարթակում:

Հրամանագրի համաձայն՝ Վրաստանի քաղաքացիները կկարողանան մուտք գործել և մեկնել Ռուսաստանից առանց այցագրերի ձևակերպման, իրենց ինքնությունը հաստատող վավերական փաստաթղթերի հիման վրա (Վրաստանի քաղաքացու անձնագիր, դիվանագիտական ​​անձնագիր, ծառայողական անձնագիր, նավաստու գրքույկներ, ուղևորության փաստաթուղթ՝ Վրաստան վերադառնալու համար):

Պուտինի հրամանագրի համաձայն՝ բացառություն են հանդիսանում այն քաղաքացիները, որոնք Ռուսաստան են մուտք գործում աշխատանքային գործունեություն իրականացնելու կամ 90 օրից ավելի ժամկետով բնակվելու, այդ թվում՝ կրթություն ստանալու նպատակով։

Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերություններ չկան: Վրացական կողմը խզել է դրանք 2008 թ.-ի օգոստոսյան հակամարտությունից հետո, երբ Մոսկվան ճանաչեց Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանի (Հարավային Օսիա) անկախությունը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ուկրաինայում զոհվել է FRance Press-ի թղթակիցը

Հաջորդը

Սաուդյան Արաբիան վերաբացում է դեսպանատունը Սիրիայում

Առնչվող նյութեր
Դիտել

Իշխանությունը ՀՀ զինանշանը փոխելու որոշում չունի. ՔՊ պատգամավոր

ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անդրադարձել է ՀՀ զինանշանի հետ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին, թե…
Դիտել

Թռչունների որսը Հայաստանում. խնդիրներն ու լուծումները

Հոդվածում ներկայացված են Հայաստանում թռչունների որսի հետ կապված մի շարք խնդիրներ և դրանց հնարավոր լուծումների քննարկումները։ Կազմելով կովկասյան…
Դիտել

ՄԻՊ-ն արձագանքել է լրագրող Նարե Գևորգյանի հետ տեղի ունեցած միջադեպին. ՄԻՊ խորհրդական

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ կապ է հաստատվել Mediahub.am լրատվական կայքի լրագրող Նարե Գևորգյանի հետ՝ իր մասնակցությամբ տեղի ունեցած…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share