Սեյրան Օհանյանը չունի այնքան քաղաքական քաշ, որ կարողանա իր խմբակցություններին ուղղորդել․ Արթուր Հովհաննիսյան

Սեյրան Օհանյանի ասածը պարզապես իր խմբակցության պատգամավորին փրկելու անհաջող փորձ է: Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի և ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի միջև այսօր տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Սեյրան Օհանյանի մեկնաբանություններին։

«Սեյրան Օհանյանն ավելի լավ է՝ կարողանա իրականացնել խմբակցության ղեկավարի իր ֆունկցիաները։ Ես որքան հասկանում եմ՝ Սեյրան Օհանյանը չունի այնքան քաղաքական քաշ, որ կարողանա իր խմբակցություններին ուղղորդել, նրանց հետ աշխատանք իրականացնել, որ զերծ մնանք նման իրավիճակներից»,- ասաց նա։

Ըստ Հովհաննիսյանի՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորներից ոմանք եկել են իրենց մոտ և փորձել տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հայցել ՔՊ-ականների ներողամտությունը. 

«Բայց հստակ է, որ կոնկրետ այդ անձնավորության համար սա քրեաիրավական հետևանք պետք է ունենա, իսկ քաղաքական հետևանք՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար կազմի և բոլոր պատգամավորների համար առհասարակ, որովհետև հստակ է, որ մարդիկ պատգամավորական մանդատ են հանձնել փողոցային խուլիգանների, որոնք գործուղվել են ԱԺ՝ աշխատանքների բնականոն ընթացքը խախտելու և ամեն բան անլրջացնելու համար։ Տվյալ երիտասարդը սովորական խուլիգան է, և ամոթ է, որ այդ անձնավորությունն ունի ԱԺ պատգամավորի մանդատ»։

Հովհաննիսյանը մանրամասներ է պատմել միջադեպից՝ շեշտելով, որ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման ընթացքում, առանց որևէ հիմնավորման և դրդապատճառի, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա։

Ըստ Հովհաննիսյանի՝ հարվածը եղել է Վարդանյանի գլխին. «Ոստիկանությունը կպարզի՝ ինչով է հարվածել։ Ձեռքով չի հարվածել»։

Հարցին՝ ակնկալու՞մ եք, որ Մհեր Սահակյանը մանդատից հրաժարվելու դիմում կներկայացնի, Հովհաննիսյանն ասել է. «Եթե այդ երիտասարդը խելացի լինի, իր ձեռքով կգրի մանդատից հրաժարվելու դիմումը, եթե խելացի չգտնվի, մենք կհուշենք՝ ինչ պետք է անի»։

Հիշեցնենք՝ այսօր ԱԺ-ում միջադեպ է տեղի ունեցել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի և ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Վլադիմիր Վարդանյանի միջև։ Վարդանյանը տեղափոխվել է հիվանդանոց

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

6 դատապարտյալ կներկայացնի Հայաստանը՝ դատապարտյալների միջև անցկացվող շախմատի աշխարհի առաջնությանը

Հաջորդը

Ողբերգություն կրկեսային շղարշով

Առնչվող նյութեր
Դիտել

Գուցե խուսափեինք ավելի մեծ մասշտաբի պատերազմ ստանալուց․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բդալյանը անդրադարձել է ապրիլյան քառօրյա պատերազմի 5-րդ տարելիցին եւ գրել, որ հաղթանակն էլ, պարտությունն էլ՝…
Դիտել

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի…
Դիտել

Միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի ՄԱԿ Միջազգային դատարանի որոշման կատարման համար. Բեգլարյան

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է. «Ի՞նչ է նշանակում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հուլիսի…
Դիտել

Սուրեն Պապիկյանն ընդունել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության վարչության պետին

Հունվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության վարչության պետ Ռորի Դոմմին՝ Հայաստանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share