Սթափվել է պետք. Նորիկ Նորիկյան

Դատաիրավական համակարգում ընթացող գործընթացները բավականին մտահոգիչ են: Սթափվել է պետք։ Այս մասին ֆեյսբուքում գրել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանը

«Եթե Հայաստանի բոլոր ժամանակների մեծ ու փոքր հանցագործները, թալանչիներն ու կոռուպցիոնիստները պլստացել են քրեական պատասխանատվությունից ու գտնվում են ազատության մեջ, ինչու՞ պետք է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ այսպիսի վարքագիծ դրսևորվի:

Անձամբ ճանաչում եմ դատավոր Բախշիյանին, ավելի՛ն, մի քանի քրեական գործերով եղել ենք մրցակիցներ, ինքը հանդես է եկել մեղադրանքի կողմից՝ որպես դատախազ, ես՝ որպես պաշտպան, սակայն ինձ վրա նա թողել է բավականին պատրաստված ու պրոֆեսիոնալ մարդու և իրավաբանի տպավորություն:

Շա՛տ, լավ, եթե անգամ նրա գործողություններում առերևույթ առկա է որևէ քրեաիրավական հատկանիշներ պարունակող վարքագիծ, արդյո՞ք հնարավոր չէ քրեական հետապնդումն իրականացնել առանց կալանավորելու:

Եթե հանկարծ պարզվի, որ այս գործի ենթատեքստում առկա է քաղաքական բաղադրիչ, ինքս կհամարեմ, որ առանց այդ էլ ճգնաժամում հայտնված դատական համակարգն էլ ավելի խորը ճահճի մեջ է գտնվում:

Երիցս համոզված եմ, որ անկախ նրանից, թե ինչպիսի քաղաքական վարչակազմ է իշխում, եթե մենք շարունակենք ունենալ գործադիր իշխանության կրկնի տակ գործող դատական իշխանություն, մենք որևէ առաջընթաց չենք ունենա այս ոլորտում:

Ավելի՛ն, դատական իշխանությունը պետք է ոչ միայն գործող իշխանության ազդեցությունից դուրս լինի, այլև առհասարակ չենթարկվի որևէ կողմնակի ազդեցության՝ անկախ նրանից, թե ինչպիսի ազդեցիկ ուժեր են փորձում ապօրինի միջամտություն ցուցաբերել դատական իշխանության գործերում:

Մեր երկրին իսկապես անհրաժեշտ է իսկապես անկաշառ ու անաչառ դատական համակարգ, ու ես հույս ունեմ, որ դատական համակարգում գործող իսկապես անկախ, անաչառ ու անկաշառ դատավորները կցուցաբերեն իսկապես խիզախ վարքագիծ ու կստանձնեն լրջագույն պատասխանատվություն այդպիսի դատական համակարգ կառուցելու համար…»,- նշել է Նորիկ Նորիկյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Բորիս Ջոնսոնը

Հաջորդը

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Ցավոք հայ գործընկերները հրաժարվեցին գալ. Լավրով

Մոսկվայում մեկնարկել է ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։  Լավրովը Բայրամովի հետ հանդիպմանը…
Դիտել

Հայաստանը ցանկանում է Հնդկաստանից գնել MRSAM միջին հեռահարության զենիթահրթիռային համալիրներ․ IDRW

Հայաստանը ցանկանում է Հնդկաստանից գնել MRSAM միջին հեռահարության զենիթահրթիռային համալիրներ (ԶՀՀ)։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է…
Դիտել

Երևանում որևէ ինքնակամ կառույց այլևս չի օրինականացվելու. Հրաչյա Սարգսյան

«Երևանում որևէ ինքնակամ կառույց այլևս չի օրինականացվելու». աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, անդրադառնալով արձանագրվող դեպքերին ու…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share