Սուրեն Պապիկյանը հանդիպել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների հետ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ուսումնական զորամաս կատարած այցի ընթացքում հանդիպել է նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների հետ, որոնց թիվն օրեցօր ավելանում է։ Նախարար Պապիկյանը ողջունել է զինծառայողների ընտրությունն ու պատրաստակամությունը ԶՈւ բարեփոխումների շրջանակում իրականացվող այս ծրագրին միանալու և ուսումնական պատրաստություն անցնելու համար, մաղթել հաջողություններ հետագա
ծառայության ընթացքում:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է ժամկետային զինծառայողների հարցերին, վստահեցնելով, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը ջանք չի խնայելու պրոֆեսիոնալ բանակ ունենալու ճանապարհին:

Սուրեն Պապիկյանը այցի ավարտին առանձնազրույցներ է ունեցել ուսումնական կենտրոնի սպայակազմի հետ, քննարկել ԶՈւ արդիականացման հեռանկարները, մտքեր փոխանակել զորքերի մարտունակության բարձրացման, մարտական պատրաստության աստիճանի ամրապնդման հարցերի շուրջ: Նախարար Պապիկյանը ստորաբաժանումների հրամանատարների հետ զրուցել է նաև նրանց սոցիալ-կենցաղային հարցերի շուրջ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ուսումնական զորամաս

Հաջորդը

Ռուսական դավաճանության մասին՝ ծագումով հայի խոստովանությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Դիտարկում ենք ԵՄ-ի հետ գործընկերության հետագա խորացման հեռանկարը․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր էջում գրել է.  «Ողջունելով ձայների նման ճնշող մեծամասնությամբ Եվրոպական խորհրդարանի բանաձևի…
Դիտել

Այգիներ՝ շների համար

Երևանի բոլոր վարչական շրջաններում ընտանի շների համար կստեղծվեն հատուկ զբոսայգիներ: Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանից։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի…
Դիտել

Արդյունավետ աշխատանքի գրավականներից է շենքային պայմանների մատչելիությունը․ Մանասյան

ՄԻՊ աշխատակազմին հատկացված շինությունները յուրաքանչյուր քաղաքացու համար պետք է մատչելի լինեն։ Այս մասին ասել է ՀՀ մարդու իրավունքների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share