Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ռազմական համալսարանի նոր պետին

Հունվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ղեկավար կազմին և կուրսանտներին է ներկայացրել կրթական հաստատության նոր պետ, գնդապետ Արթուր Երոյանին։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ անհնար է գերագնահատել ռազմական կրթության դերը ժամանակակից և մարտունակ բանակի ձևավորման գործում և ընդգծել, որ այդ առումով, հայաստանյան ռազմակրթական հաստատությունները կարևոր առաքելություն ունեն իրականացնելու։ Պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ համալսարանի գործունեությունը մշտապես գտնվելու է իր ուշադրության կենտրոնում։

Սուրեն Պապիկյանը նաև շրջել է համալսարանի տարածքում, ծանոթացել կրթական պրոցեսի կազմակերպման առանձնահատկություններին և ուսումնական ծրագրերին, տվել հանձնարարականներ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 243 նոր դեպք

Հաջորդը

Գրավատներից վարկերը կտրամադրվեն անկանխիկ ձեւով

Առնչվող նյութեր
Դիտել

Սահմանում տեղի ունեցող իրադարձությունները կապված են Հայաստանի ԱԺ արտահերթ ընտրությունների հետ․Սուրեն Սահակյան (տեսանյութ)

Սահմանում տեղի ունեցող իրադարձություններն անմիջապես կապված են Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրությունների հետ։ «Ազդագիր» կայքին տված հարցազրույցի ժամանակ ասաց…
Դիտել

Մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված․ Նիկոլ Փաշինյան

Այսօր կատավարության հերթական նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակին: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մեր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share