Սուրեն Պապիկյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելությանը

Հունվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելությանը՝ Մարչին Վիդրայի գլխավորությամբ:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը:

Հանդիպման ընթացքում ամփոփվել է 2022թ. դեկտեմբերին 19-ին ավարտված առաքելության գործունեությունը: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են դրա ընթացքում առաքելության և ՀՀ պաշտպանության նախարարության միջև արդյունավետ համագործակցությունը` հույս հայտնելով, որ այն արդյունավետ կշարունակվի նաև նոր առաքելության գործունեության ընթացքում:

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես Ադրբեջանի կողմից դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակումը և դրա հետևանքով ի հայտ եկած հումանիտար լուրջ մարտահրավերները:

Պաշտպանության նախարարը բարձր է գնահատել ԵՄ ներգրավվածությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում` հատկապես կարևորելով դիտորդական առաքելությունների դերը, և հայտնել է պաշտպանության նախարարության պատրաստակամությունը շարունակելու բոլոր միջոցներով աջակցել ԵՄ նոր դիտորդական առաքելությանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախից այսօր երեք հիվանդ տեղափոխվել է Հայաստան

Հաջորդը

Արցախում այսօրվանից իրականացվում են հովհարային անջատումներ

Առնչվող նյութեր
Դիտել

Նախնական տվյալով հրդեհը տեղի է ունեցել անվտանգության կանոնների խախտման պատճառով․ Քյարամյան

Կառավարության նիստում Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն անդրադարձել է զորամասում տեղի ունեցած հրդեհի հնարավոր վարկածներին։ «Գիշերը ժամը 1.30-ի…
Դիտել

Հռոմի պապը կոչ է արել աղոթել միջուկային պատերազմ թույլ չտալու համար

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել աղոթել Աստվածամորը, որպեսզի աշխարհը զերծ պահի միջուկային պատերազմից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,…
Դիտել

Իրանը դեմ է

Mehr գործակալության հաղորդմամբ՝ Հայաստան-Իրան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share