Սպանության փորձ՝ Երևանում

Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2021թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 00:55-ին, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Սախարովի հրապարակի մոտ իր ավտոմեքենայի վրա կրակել են:

Ձեռնարկված միջոցառումների արդունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 00:55-ի սահմաններում, Երևան քաղաքի Վարդանանց փողոցում՝ «Վերնիսաժ» տոնավաճառի ուղղությամբ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոցներ է արձակել վերոնշյալ քաղաքացու «Ռենջ Ռովեռ Սպորտ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է 8 հատ 9մմ տրամաչափի կրակված պարկուճ, իսկ նշված ավտոմեքենայի զննությամբ` վարորդի դռան ուղղությամբ հայտնաբերվել է կրակված 5 հետք: Հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են դեպքի վայրը տեսանկարահանող սարքավորումները, նշանակվել դատաձգաբանական փորձաքննություն:

Քրեական գործով կատարված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևանի բնակիչ է: Վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ նրան ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տոկիո 2020․ Կարեն Խաչանովը դարձավ արծաթե մեդալակիր

Հաջորդը

Տոկիո 2020․ հունահռոմեական ոճի հայ ըմբիշները հաղթանակով մեկնարկեցին

Առնչվող նյութեր
Դիտել

Որոշակի դեպքերում նախկին զինծառայողները չեն օգտվում անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունքից․ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները վկայում են, որ օրենսդրության պատճառով որոշակի դեպքերում ծառայության ընթացքում հիվանդություն ձեռք բերած…
Դիտել

Ռուսաստանը մարդասիրական միջանցքներ է բացում

Ռուսաստանը մարդասիրական միջանցքներ է բացում Ուկրաինայի չորս քաղաքներից: Ուկրաինայում մարդասիրական արձագանքման միջգերատեսչական համակարգող շտաբը հայտնել է, որ Ռուսաստանը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share