Վեց ամիս ժամկետով երկարաձգեց թուրքական ապրանքի ներմուծման արգելքը

Կառավարությունն այսօր եւս վեց ամիս ժամկետով երկարաձգեց թուրքական ապրանքի ներմուծման արգելքը։ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ասաց, որ նախորդ որոշման վեցամսյա ժամկետը լրանում է հուլիսի մեկին։ Սա նշանակում է, որ կա անհրաժեշտություն նոր որոշման, որով կնախատեսվի ևս վեց ամսով երկարաձգել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառում ունեցող ապրանքների նորմուծումը ՀՀ։

«Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով ոչ միայն տնտեսական բնույթի սանկցիա է կիրառվում Թուրքիայի նկատմամբ, այլև անվտանգության տեսանկյունից դադարեցվում է Հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը: Միաժամանակ կանխարգելվում է թշնամական տրամադրված երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով տարատեսակ վտանգների ներթափանցումը: Մենք որոշակի ուսումնասիրություն ենք կատարել, թե ինչ է տեղի ունեցել նախորդ վեց ամիսներին։ Եվ կարող ենք արձանագրել, որ Թուրքիայից ընդհանուր ներմուծման ծավալները նվազել են մոտավորապես 70 տոկոսով։ Եվ կտրուկ փոխվել են ներմուծվող ապրանքների կազմը կամ բաղադրությունը։ Եթե նախկինում այնտեղ եղել են ավիավառելիքը, ցիտրուսային մրգերը, մաքրող միջոցները, բանջարեղենը, տիրոկատաժե գործվածքը, ապա հիմա հիմնականում շինանյութ, տրիկոտաժե և բամբակե գործվածք և բնական կաշի»,- ասաց նախարարը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կուտակված խնդիրները հանգուցալուծում չստացան․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)

Հաջորդը

Ընտրությունների արդյունքների կեղծման էջն անշրջելիորեն փակված է․Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Անհնար է խոսել խաղաղության մասին, մինչ կրակում են քեզ վրա. Ռուբեն Ռուբինյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում: Ռուբեն…
Դիտել

Արցախի Հանրապետության ԱԳՆ մեկնաբանել է քաղաքացիական ավտոմեքենաների վրա ադրբեջանցիների հարձակումները

Արցախի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունում ասված է․ «Վերջին շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմը երկու անգամ դիմել է Արցախի Հանրապետության…
Դիտել

Փաշինյանը դատախազությանը հանձնարարել է քննություն իրականացնել

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչ փուլում է կորոնավիրուսից մահվան դեպքերի վիճակագրության ուսումնասիրությունը։ Ավելի վաղ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share