Վլադիմիր Պուտինն ու Շառլ Միշելը քննարկել են Ղարաբաղի հարցը

Կրեմլի պաշտոնական կայքը հայտնում է, որ տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել է իրավիճակն Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում։

«Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղում կայունության և անվտանգության ապահովման թեմային, այդ թվում՝ հաշվի առնելով վերջերս Վլադիմիր Պուտինի և Շառլ Միշելի շփումները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Վերահաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին,2021 թվականի  հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հիմնարար եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման հիմնարար կարևորությունը։ Այս համատեքստում Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման ծրագրերի իրականացման, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի և երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի մշակման բանակցությունների մեկնարկի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին», – նշված է Կրեմլի տարածած հաղորդագրությունում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քննարկվել է «Մասրիկ-1» արևային կայանի կառուցման ծրագրի ընթացքը

Հաջորդը

Արսեն Թորոսյանը պատասխանել է վաղեմի ընկերոջը

Առնչվող նյութեր
Դիտել

Իրանում 160 հայ զինվորների գտնվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ-ում Իրանի դեսպանատուն

Իրանական Parstoday.com կայքը տարածել է Երևանում ԻԻՀ դեսպանությունը հայտարարել է, որ Իրանում 160 հայ զինվորների գտնվելու մասին հայկական ԶԼՄ-ներում…
Դիտել

Շիրակի մարզպետն ու ՄԻՊ-ը քննարկել են գերեվարված շիրակցիների հարցը

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են գերեվարված շիրակցիների…
Դիտել

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ նախագահին

«Մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի դեմ Հայաստանի ղեկավարության ագրեսիվ հռետորաբանությունը, որն աճում է վերջին օրերին։ Նման հայտարարությունները, անտեսելով…
Դիտել

ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Ադրբեջանի նախագահի ելույթի վերաբերյալ

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հնչեցված մտքերը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share