Շիրակի մարզպետն ու ՄԻՊ-ը քննարկել են գերեվարված շիրակցիների հարցը

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանին։

Հանդիպման ժամանակ քննարկվել են գերեվարված շիրակցիների խնդիրներին առնչվող հարցեր։ Մասնավորապես, Շիրակի մարզպետն անդրադարձել է նախօրեին Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հայտարարությանը, որում վերջինս փորձել էր կասկածի տակ դնել գերեվարված անձանց իրավական կարգավիճակը։

Նազելի Բաղդասարյանը վկայակոչելով միջազգային բանաձևերն ու փաստաթղթերն, ինչպես նաև եռակողմ հայտարարությունից բխող դրույթները՝ արձանագրել է, որ Ադրբեջանում պահվող անձինք ունեն ռազմագերու կարգավիճակ։

«Ցավով եմ արձանագրելու, որ Ադրբեջանը մինչ օրս չի կատարում եռակողմ համաձայնության դրույթներն ու այնտեղ են պահվում մեր հայրենակիցները։ Շիրակի մարզից այժմ 30 անձ ունենք ադրբեջանական բանտերում։ Եվս մեկ անգամ կուզենամ այս հարցին ձեր ուշադրությունը հրավիրել, ակնկալում եմ ձեր գործուն աջակցությունը մեր տղաների հայրենադարձման համար ձեռնարկված քայլերում, քանզի Ադրբեջանը շարունակում է իր ձեռագիրը պահել և անհիմն մեղադրանքներով առաջնորդվելով պատանդի կարգավիճակով պահում է նրանց։ Մինչդեռ հիշում եք, որ նախորդ տարի սեպտեմբերին ԵԽԽՎ կողմից ընդունված բանաձևը՝ հումանիտար հետևանքների մասով, ևս մեկ անգամ ընդգծեց, որ այնտեղ պահվող անձինք ունեն ռազմագերու կարգավիճակ»,- նշել է Շիրակի մարզպետը։

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ խնդրի լուծման ուղղությամբ արվում է հնարավորը. «Տիկին Բաղդասարյան, հիրավի ճիշտ եք, որ ադրբեջանական կողմը արհեստականորեն գեներացվող և դատավճիռների հանգեցնող քրեական պրոցեսներ է սկսում՝ ոտնահարելով մարդասիրական բոլոր կոնվենցիաները և միջազգային պարտավորությունները։ Ես բոլոր ուղերձներն ուղարկում եմ իմ կոլեգաներին աշխարհի տարբեր երկրներում, սակայն բավարարված չեմ արձագանքների ինտենսիվությունից կամ դրանց հասցեականությունից։ Ամեն պարագայում ձեզ հավաստիացնում եմ՝ իմ գործունեության առանցքում խնդրի լուծումն առաջնային տեղ ունի»,- նշել է Քրիստինե Գրիգորյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով

Հաջորդը

Կալանավորի մոտից հայտնաբերվել է տարբեր թմրամիջոցներ

Առնչվող նյութեր
Դիտել

Նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ստեփանավան համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ

Լոռու մարզի Ստեփանավան համայնքի նախկին ղեկավար Ս.Ղ.-ն, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական կեղծիք կատարելու արդյունքում, օտարել է քաղաքացիներին և…
Դիտել

ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է անհապաղ դադարեցնել որևէ տեսակի աջակցության տրամադրումն Ադրբեջանին

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիերը, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական կողմի վերջին սադրիչ գործողությունները, հորդորել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share